News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ցուրտ ձմեռը հանգեցրել է ասիական եւ եվրոպական շուկաներում բնական գազի կտրուկ թանկացման, ինչի հետեւանքով Եվրոպայում ռեկորդային արագությամբ նվազում են ստորգետնյա պահուստարանների պաշարները, հայտնում է «Կոմերսանտը»:

Եվրոպական ամենախոշոր հաբում, նիդեռլանդական TTF-ում գները հասել են 1000 խոր.մետրի դիմաց 252 դոլարի, որը 2019 թվականի հունվարի 25-ից ի վեր առավելագույնն է: Իսկ Իսպանիայում երկիրը ծածկած ձյան տեղումների ֆոնին PVB հաբում վառելիքի արժեքը բարձրացել է մինչեւ 645,84 դոլար:

Ասիացի գնորդները ստիպված են ավելի շատ վճարել: Հունվարի 7-ին Platts JKM ինդեքսը, որը ցույց է տալիս Հյուսիարեւելյան Ասիա մատակարարումների միջին արժեքը, հասել է խոր.մետրի դիմաց ռեկորդային 812 դոլարի: Գնաճի դինամիկան ավելի կտրուկ է, քան շուկայում բարձրացումը 2011 թվականին «Ֆուկուսիմա» ճապոնական ատոմային կայանում վթարից հետո:

Հիմնական խնդիրն է դարձել հեղուկ բնական գազի (ՀԲԳ) պակասը, որի արտադրությունը կրճատվել է Ավստրալիայում, Կատարում եւ Մալայզիայում: ԱՄՆ-ից մատակարարումները չեն կարող բավարարել պահանջարկը, քանի որ գազատարները չեն հասցնում մոտենալ վաճառքի վայրերին:

Քանի որ ներկայումս ամբողջ ազատ ՀԲԳ-ն գնում է Ասիա, Եվրոպայում հունվարին ստորգետնյա պահուստարաններից 30 տոկոսով ավելի են գազ վերցնում, քան միջինում վերջին 5 տարում: Բայց առայժմ պաշարները այս եղանակի համար սովորական մակարդակում են:

«Գազպրոմը» չի շտապում մեծացնել տարածաշրջան մատակարարումները՝ փորձելով լրացուցիչ վաստակել բարձր գների հաշվին: Ընդ որում՝ ընկերությունն առաջին հերթին ջանում է թույլ չտալ լրացուցիչ ծավալներ ուկրաինական ուղղությամբ՝ օգտագործելով այլ երթուղիներ: Եթե Ուկրաինայով մատակարարումները դեկտեմբերին օրական 182,8 մլն խոր.մետր մակարդակում էին, ապա հունվարին՝ շուրջ 100 մլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ