News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուգանդան Facebook-ին մեղադրել է իր ընտրություններին միջամտելու մեջ՝ այն բանից հետո, երբ Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենիի նախընտրական արշավի հետ կապված մի քանի հաշիվներ հեռացվել են:

Նախագահի մամուլի քարտուղար Դոն Վանյաման Associated Press գործակալությանը հայտնել է, որ Facebook-ի գործողություններն ապացուցում են այն, ինչ Ուգանդայի իշխանությունները համարում են արտաքին աջակցություն Բոբի Վայնին՝ հինգշաբթի կայանալիք նախագահական ընտրությունների ընդդիմության առաջատար թեկնածուին:

«Facebook-ը միջամտում է Ուգանդայի ընտրական գործընթացներին»,- ասել է նա: «Եթե մարդիկ ցանկանում էին դրսից միջամտելու ապացույցներ, ապա այժմ դրանք ունեն»:

Facebook-ը հայտարարել է, որ հեռացրել է այն էջերը, որոնք «կեղծ եւ կրկնօրինակ հաշիվներ էին օգտագործում՝ էջերը կառավարելու, այլ մարդկանց բովանդակությունը մեկնաբանելու, իրենց որպես օգտատերեր ներկայացնելու եւ խմբերում հաղորդագրությունները վերահրապարակելու համար՝ դրանք ավելի հանրաճանաչ դարձնելու համար: Հաշվի առնելով Ուգանդայում կայանալիք ընտրությունները՝ մենք արագ քայլեր ձեռնարկեցինք այս ցանցը հետաքննելու եւ հեռացնելու ուղղությամբ»:

Ցանցը կապված է Ուգանդայի տեղեկատվության եւ կապի տեխնոլոգիաների նախարարության հետ, ասված է սոցիալական ցանցի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ