News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունվարի 11-ին, Հադրութի, Սղնախի եւ Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Թադեւոսյանը նշեց, որ քաղաքացիական անձի մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից. «Տղամարդ է, հարազատները նրա մարմինը ճանաչել են»։

Նշենք, որ առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել եւ դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1222 զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ