News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնյան վարչակազմի որոշումը Եվրամիությունից ներկրվող արտադրանքի որոշակի տեսակների համար մաքսատուրք սահմանելու մասին ուժի մեջ է մտնում երեքշաբթի ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 00.01-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Արդյունքում հունվարի 12-ից Ֆրանսիայում եւ Գերմանիայում արտադրվող պահեստամասերից, որոնք անհրաժեշտ են ավիաշինության համար, 15 տոկոսի չափով մաքսատուրք կհարկվի: Reuters գործակալության պարզաբանմամբ՝ ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն 15 տոկոսի մաքսատուրք էր մտցրել ԵՄ-ից ներմուծվող օդանավերի համար: Սակայն այս միջոցառումը չէր կիրառվել Airbus եվրոպական կորպորացիայի օդանավերի համար, որը հավաքվում է ԱՄՆ Ալաբամա նահանգի գործարանում: Պահեստամասերի համար մտցվող սակագները, ըստ էության, Airbus-ին կզրկեն իրենց արտադրանքը ԱՄՆ-ում վաճառելու հնարավորությունից՝ առանց լրացուցիչ մաքսատուրքերի վճարման: Արդյունքում, Reuters-ի կարծիքով, ամերիկյան շուկայում «այդ օդանավերը, հավանաբար, ոչ մրցունակ կլինեն»:

Բացի ավիացիոն արդյունաբերության հետ կապված պահեստամասերի մաքսատուրքերից, 25 տոկոսի լրացուցիչ մաքսատուրքեր են մտցվում Ֆրանսիայից եւ Գերմանիայից ներմուծվող գինիների, կոնյակի որոշ տեսակների եւ ալկոհոլային արտադրանքի մի շարք այլ ապրանքների համար:

ԱՄՆ իշխանությունների գործողությունները նոր քայլ են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ ավիաարտադրողների սուբսիդավորման հարցերով բազմամյա վեճի շրջանակում: Խոսքը ամերիկյան Boeing ընկերության եւ Airbus-ի դատական վեճի մասին է:

Boeing-ի եւ Airbus-ի շուրջ Վաշինգտոնի եւ Բրյուսելի առեւտրային վեճը շարունակվում է 2004 թվականից: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերի խախտման եւ իր ինքնաթիռաշինարարներին չթույլատրված պետական դոտացիաներ տրամադրելու մեջ: 2019 թվականին ԱՀԿ վեճերի կարգավորման մարմինն արձանագրել էր կազմակերպության նորմերի խախտման առկայություն Airbus-ի գործում, ինչը ԱՄՆ կողմից փոխհատուցող մաքսատուրքեր մտցնելու օրինական իրավունք էր տվել: Սակայն 2020 թվականին համանման որոշում էր կայացվել ԵՄ-ի օգտին Boeing-ի գործով:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2019 թվականին արդեն Airbus-ի գործով շուրջ 7,5 մլրդ դոլար ընդհանուր գումարով մաքսային սակագներ սահմանել էր ԵՄ-ի դեմ: Եվրամիությունն իր հերթին նոյեմբերին տարեկան ընդհանուր 4 մլրդ դոլարի նոր տուրքեր էր սահմանել ԱՄՆ-ից գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքների համար: Դրա պատասխանն էր եղել Միացյալ Նահանգների կողմից հերթական լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ