News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայկական ԱԷԿ-ի գործունեության ընթացքում առաջացել են բավական մեծ քանակությամբ ռադիոակտիվ թափոններ, ինչպես նաեւ ռադիոակտիվ վառելիք, որը որակվում է որպես «արտադրության թափոն»: Այս մասին հունվարի 12-ին Ազգային ժողովում Տարածաշրջանային հարցերի եւ Եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ ռազմական նպատակներով այդ թափոնների օգտագործման հնարավորությանն առնչվող հարցին:

Մելքումյանը, մասնավորապես, հետաքրքրվեց՝ կարելի՞ է արդյոք Հայակական ԱԷԿ-ի շահագործումից հետո մնացած ռադիոակտիվ թափոններն օգտագործել ռազմական նպատակներով, օրինակ՝ երկրի պաշտպանունակության եւ ինքնապաշտպանության համակարգի հնարավորությունների մեծացման համար: «Մենք կարո՞ղ ենք սկսել դրանց հարստացումը: Մենք հնարավորություններ ունե՞նք: Մենք ի վիճակի՞ ենք դրա համար ապահովելու համապատասխան տեխնոլոգիական մակարդակ»,- հետաքրքրվեց խորհրդարանականը:

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ փոխնախարարը պարզաբանեց, որ այս դեպքում խոսքը կարող է վերաբերել միայն ռադիոակտիվ վառելիքին, որը պահվում է չոր պահեստներում: «Ձեր հարցի պատասխանը տեսականորեն միշտ «այո» է: Այդուհանդերձ, ես չեմ կարող խոսել տվյալ նախաձեռնության տեխնոլոգիական իրականացման մասին, քանի որ այդ ոլորտի փորձագետ չեմ: Մենք դեռեւս քիմիայի դասերից գիտենք, որ պլուտոնիումը ատոմային ռումբի ստեղծման հիմնական տարրն է եւ ստեղծվում է ուրանի այրման ժամանակ, սակայն ինչպես այն կսատանանք եւ դրա համար ինչ տեխնոլոգիական ձեռքբերումներ է անհրաժեշտ օգտագործել, ձեզ չեմ կարող ասել, թե քանի որ չգիտեմ, թե ինչպիսի տեխնոլոգիական ցիկլերի եւ գործընթացների միջով է անհրաժեշտ անցնել»,- պարզաբանեց Վարդանյանը:

Նա միաժամանակ դժվարացավ պատասխանել հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է արդյոք նշված նպատակի իրականացման համար կատարել համանման տեխնոլոգիական ճեղքում: Ինչպես նշեց պաշտոնյան, երկիրը, որն իր առջեւ դնում է համանման հավակնոտ նպատակներ, պետք է համապատասխան ենթակառուցվածքներ եւ խոշոր գիտական կենտրոններ ունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ