News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի տիեզերական ամբիցիաները թափ են հավաքում: Այս մասին հայտարարել է եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, հաղորդում է Reuters-ը:

Վերջին տասնամյակում Եվրոպան ձգտում է ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից անկախ հասանելիություն ստանալ տիեզերքի նկատմամբ, որպեսզի օգնի իր ոլորտին, որը հասել է այնպիսի հաջողությունների, ինչպիսին են Ariane հրթիռները կամ Galileo արբանյակային նավիգատորը, որը մրցակցում է  GPS-ի հետ:

«Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. կարո՞ղ է արդյոք մեր ներկայիս մոտեցումը հաջողությամբ մեզ հասցնել 2050 թվական՝ հաշվի առնելով ոլորտում խափանումները: Ես խիստ կասկածում եմ եւ կարծում եմ, որ պետք է ավելի հարձակողական եւ ագրեսիվ ռազմավարություն»,-ասել է Բրետոնը:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում այդ նպատակով քննարկումներ կանցկացվեն, որպեսզի հնարավորություն տրվի տիեզերք հասանելիությունն ապահովելու համար հրթիռակիրների եւ տեխնոլոգիաների հաջորդ սերնդի համար ճանապարհային ընդհանուր քարտեզ մշակելու համար:

Բրետոնն ասել է, որ այդ նպատակով ստեղծվող դաշինքը կներառի արդյունաբերության ներկայացուցիչների, ԵՄ կառավարություններին, ԵՄ օրենսդիրներին եւ Եվրոպական տիեզերական գործակալությանը:

2014-2020 թվականներին տիեզերական գործունեության մեջ 12 մլրդ եվրո ներդնելուց հետո ԵՄ-ն մտադիր է գրեթե 15 մլրդ եվրո ծախսել 2021-2027 թվականներին՝ չնայած նրան, որ այդ ծրագրերը դեռ վերջնական հավանություն պետք է ստանան ԵՄ-ի եւ Եվրախորհրդարանի կողմից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ