News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ակնկալվող թանկացող ապրանքների ու ծառայությունների շարքում կլինի նաեւ էլեկտրաէներգիան։ Արցախյան պատերազմի հետեւանքով հայ սպառողներն այսուհետեւ ստիպված կլինեն հոսանքի դիմաց ավելի շատ վճարել, Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ պատասխանելով Արցախում զգալի թվով ՀԷԿ-երի կորստի հետեւանքներին առնչվող հարցին: Արցախում կորցրել ենք 8-10 մեգավատտ հզորությամբ մի քանի տասնյակ ՀԷԿ-եր եւ ստացվել է, որ առաջ Արցախն էր Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարում, այսուհետեւ լինելու է հակառակը։

Մոսկվայի եռակողմ բանակցություններում հայկական օրակարգը տապալվել է, համոզված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ըստ նրա՝ եթե այլ վարչապետ մեկներ Մոսկվա՝ արդյունքը այլ կլիներ։

«Կոնսենսուս մինուս մեկն» ուժի մեջ է, նշել է Մարուքյանը: Վաղը նա պետաիրավական հանձնաժողովում ներկայացնելու է ճանապարհային քարտեզ, որպես ԱԺ հայտարարության որոշման նախագիծ, որի առաջին կետը պարտության սիմվոլ վարչապետի հրաժարականն է:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունը, որ ռուս բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին նախքան նրանց ժամանումը Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Պեսկովը, սակայն, չի նշել բժիշկների այցի նպատակը: Հիշեցնենք, որ հունվարի սկզբին վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Փաշինյանը ինքնամեկուսացման մեջ է երկրում «համաճարակաբանական իրավիճակի պատճառով»:

Երեւանում կայացել է մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաք, որի բոլոր բանախոսները գործող կառավարության հրաժարականը օրվա հրամայականն են համարում։ Երգչուհի Շուշան Պետրոսյանը կոչ է արել չվախենալ, ինչպես վախեցել են այս 3 տարիներին։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է: Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ այդպիսի որոշում է կայացվել, քանի որ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարի 17-ին Երեւանի իր բնակարանում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Հիմնական վարկածը ինքնասպանությունն էր։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխտնօրեն ղեկավար Գայանե Սահակյանը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակային իրավիճակի կայունացում է նկատվում։ Սակայն, ըստ նրա, քանի որ ամանորին մարդիկ շատ են շփվել միմյանց հետ, կանխատեսվում է, որ առաջիկայում կորոնավիրուսի որոշակի աշխուժացում կլինի:

Անցած մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք:

Վիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, արձանագրվել է մահվան եւս 5 դեպք, երբ COVID-19-ով վարակվածի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3648 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.68 դրամով եւ հասել 525.44 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.20 դրամով ու հասել 639.04 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.94 դրամով ու կազմել 714.65 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու կազմել 7.09 դրամ:

Հունվարի 13-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ 0+2:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ