News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով մտադիր է դադարեցնել 11 երկրներից եւ տարածաշրջաններից, որոնց հետ գործում են համապատասխան երկկողմ համաձայնագրեր, բիզնեսմենների համար միգրացիոն մեղմացումները: NHK հեռուստաալիքը հայտնում է, որ այսպիսով օտարերկրացիների համար նոր վիզաներով Ճապոնիա մուտքը փաստացի ամբողջությամբ արգելված է:

Ճապոնիայի իշխանությունները կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով դեկտեմբերի 28-ից մինչեւ հունվարի վերջը դադարել են վիզաներ տրամադրել աշխարհի բոլոր երկրների ու տարածաշրջանների քաղաքացիներին: Հիմա կարող են Ճապոնիա մուտք գործել միայն ճապոնացի քաղաքացիները եւ այստեղ մշտապես բնակվող ու երկարաժամկետ վիզաներ ունեցող օտարերկրացիները: Եթե նրանք վերադառնում են այն երկրներից, որտեղ հայտնաբերվել է վիրուսի նոր շտամը, սահմանն անցնելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ախտորոշման բացասական թեստի առկայության մասին փաստաթուղթ, որը տրվել է ժամանելուց առաջ 72 ժամվա ընթացքում: Նրանք եւս մեկ թեստ էլ պետք է հանձնեն ժամանման օդանավակայանում:

Ընդ որում՝ Ասիայի 11 երկրների եւ տարածաշրջանների, ներառյալ Չինաստանի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Վիետնամի, Սինգապուրի, Մալայզիայի, բիզնեսմենների եւ բիզնես պատվիրակությունների մուտքը չի սահմանափակվել: Սակայն, ինչպես նշվում է, Ճապոնիայի իշխանությունները որոշել են չեղյալ հայտարարել այդ մեղմացումները:

Ճապոնիայում համաճարակային իրավիճակը սկսել է վատթարանալ անցյալ տարվա նոյեմբերից, իսկ դեկտեմբերին վարակվածների եւ մահվան դեպքերի թվի օրական աճի ռեկորդները սկսել են պարբերաբար թարմացվել, հունվարին ինֆեկցիայի տարածումը հասել է պայթյունավտանգ արագության: Մինչ օրս Ճապոնիայում ավելի քան 4 հազար մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ, իսկ վարակման ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 300 հազարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ