News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելցի պաշտոնյաները ոչ մի կերպ չեն պատասխանել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին իր մտադրությունների լրջության մասին Անկարայի ակնարկներից հետո մի քանի շաբաթ անց, գրում է Ahval-ը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կցանկանար կարգավորել երկու երկրների հարաբերությունները, ինչը Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիին ստիպել է նախարարների կաբինետի նիստ հրավիրել:

«Սակայն գնահատականն ինքնին բավարար ազդանշան չի տալիս, որ Իսրայելը պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել կարգավորման համար»,-ասվում է հոդվածում:

Իսրայելի ԱԳՆ նախկին գործադիր տնօրեն եւ պաշտոնաթող դեսպան Ալոն Լիելը վստահեցրել է, որ Իսրայելի ներկայիս կառավարությունը հետաքրքրված չէ Թուրքիայի հետ հարաբերությւոնների կարգավորմամբ:

«Ղեկավարությունների մակարդակով նվազագույն վստահություն չկա»,-գրել է Լիելը Ahval-ին ուղղված էլեկտրոնային նամակում:

ԱՄԷ-ն եւս մեկ կարեւոր խաղացող է, որը կանգնած է թուրք-իսրայելական ցանկացած հաշտեցման հետեւում: Այն բանից հետո, երբ Էմիրատները հայտարարել են ԱՄՆ աջակցությամբ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու մասին, Թուրքիան մերժել է գործարքն ու հետ կանչել Աբու Դաբիից իր դեսպանին: Էլ ավելի ձգելով հակառակորդների ցանցը՝ Եգիպտոսը ԱՄԷ-ին հրավիրել է մասնակցել Արեւելամիջերկրածովյան գազային ֆորումին, որի անդամներն են նաեւ Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը: Իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են նաեւ, որ Թուրքիայում Իսրայելի վերջին դեսպան Էյթան Նաեն կգլխավորի Աբու Դաբիում Իսրայելի ժամանակավոր դիվանագիտական պաշտոնը:

Ի վերջո, ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությունը Անկարային անհետաձգելի անհրաժեշտություն է ավելացրել՝ խուսափելու աճող մեկուսացումից: Բայդենը, ով իր քարոզարշավի ժամանակ քննադատել է Թուրքիային, Իսրայելի  եւ «Աբրահամի համաձայնությունների» աջակիցն է:

Չնայած նրան, որ Իսրայելն ու Թուրքիան տարբեր հայացքներ ունեն շատ հարցերի շուրջ, նրանք աջակցում են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ նշվում է հոդվածում:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնիսկ հանդես է եկել որպես իր դաշնակիցների միջեւ միջնորդ»,-հավելում է հեղինակը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ