News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Apple Inc-ը 60 միլիոն դոլար է ներդնում համակարգային ռասիզմի դեմ պայքարի մի շարք նախագծերում, հայտնում է Reuters-ը:

Apple-ը հայտարարել է, որ 10 միլիոն դոլար կներդնի Նյու Յորքի Harlem Capital վենչուրային ընկերության մեջ՝ 20 տարի 1000 ընկերությունների ֆինանսավորելու նպատակով: Apple-ը նաեւ 25 միլիոն դոլարի ներդրում  կկատարի Զիբերտ Ուիլյամս Շանքի Clear Vision Impact Fund-ում, որը ֆինանսավորում է փոքր եւ միջին բիզնեսին` կենտրոնանալով փոքրամասնությունների պատկանող ընկերությունների վրա: Apple-ը սահմանափակ պատասխանատվությամբ գործընկեր կդառնա երկու հիմնադրամներում:

Այս ջանքերը մաս են կազմում ռասայական հավասարության եւ արդարության Apple-ի նախաձեռնությանը, որի արժեքը 100 միլիոն դոլար է, եւ որը հայտարարվել էր անցյալ տարի ոստիկանության կողմից սպանված սեւամորթներ Բրեոնա Թեյլորի եւ Ջորջ Ֆլոյդի սպանություններից հետո:

Apple-ը 25 միլիոն դոլար կներդնի Propel Center-ում` 50 000 քառակուսի ֆուտ տարածքով օբյեկտում, որտեղ սեւամորթների քոլեջներն ու համալսարանները պատմականորեն համագործակցելու են ձեռներեցության ծրագրերի, հավելվածների մշակման եւ այլ թեմաների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ