News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ հունվարի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նախքան նիստի օրակարգային հարցին անցնելը,խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակը: Արթուր Հարությունյանը նշեց, որ պատերազմի հետևանքով բյուջեի նախագծի քննարկումը որոշակի ժամկետով երկարաձգվել է և ներկայացվել 2020թ դեկտեմբերի 30-ին:

Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն:

Մինչ 2021թ-ին նախատեսվող ֆինանսական ցուցանիշները ներկայացնելը՝ պետնախարար-ֆինանսների նախարարը նշել է, որ 2021թ-ի բյուջեն կազմվել է տարեսկզբի համավարակի   և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով: Խոսելով 2020թ մակրոտնտեսական ցուցանիշների արդյունքներից՝ Գրիգորի Մարտիրոսյանն  ընդգծեց  տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված  տնտեսական անկման մասին, որի արդյունքում 2020թ 1-ին կիսամյակի  ՀՆԱ-ն նվազել է 1,5%-ով՝ կազմելով 129,6 մլրդ դրամ,ընդ որում  արդյունաբերության ճյուղը արձանագրել է 3,7%, շինարարության ճյուղը՝ 14%, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկորսության  ճյուղը՝ 10,2% իրական արտահայտությամբ  անկում: Իսկ սեպտեմբերին պարտադրված պատերազմը իր կործանարար ազդեցությամբ հանգեցրեց տնտեսության անկմանը: Վերլուծելով որոշակի կանխատեսումներ՝ պետնախարարի խոսքով պայմանականորեն  արձանագրվել է, որ  2020թ արդյունքներով կունենանք շուրջ 15%-ի չափով  ՀՆԱ-ի անկում: Նյութական  արտադրության հիմնական ոլորտներում կանխատեսում են  հետևյալ ցուցանիշները. արդյունաբերության արտադրության  ծավալը կկազմի շուրջ 103 մլրդ դրամ՝ նվազելով 40%-ով, շինարարության ծավալը՝ 48 մլրդ դրամ՝ ունենալով 26%-ի  չափով անկում,գյուղատնտեսական  արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 51,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ կնվազի 28-30%-ի չափով:

Անդրադառնալով 2021թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ 2021թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 224,5 մլրդ դրամ ՝ անկումը կանխատեսելով շուրջ 25%-ի չափով:

«Եկամուտները գալիք տարում կկազմեն 81 մլրդ 830,7մլն դրամ, ծախսերը՝ 124 մլրդ 851,2 մլն դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43 մլրդ20,5մլն դրամ»,-հայտնել է պետնախարարը:

2021թ-ին պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 17 մլրդ 50 մլն դրամի չափով՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի համեմատ:Հարկային եկամուտները կկազմեն 17մլրդ դրամ, ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը կկազմի 64 մլրդ 780,7մլն դրամ:

Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը  պակաս   է նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8 %-ով: Ծախսեր/ՀՆԱ  հարաբերակցությունը կկազմի 55,6%՝ 2020թ 46,2%-ի դիմաց:

2021թ պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ըստ ոլորտների

Գյուղատնտեսություն՝ 5 մլրդ 91,6 մլն դրամի չափով

Տնտեսական զարգացման ծրագրեր՝ 618,3 մլն դրամ

 ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12,0 մլրդ դրամ:

Սոցիալական պաշտպանություն՝ 31 մլրդ 475,1 մլն դրամ

Առողջապահություն՝ 8 մլրդ 750,3 մլն դրամ

Կրթություն՝ 14 մլրդ 728,1 մլն դրամ

Մշակույթ և երիտասարդություն՝ 2 մլրդ 431,6 մլն դրամ

Համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաներ՝ 2 մլրդ 892,6 մլն դրամ:

Երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների ֆինանսական կանխատեսումները ներկայացնելուց հետո պետնախարար-ֆինանսնեըի նախարարը պատասխանել է պատգամավորներ Գագիկ Բաղունցի, Վլադիկ Կասյանի, Դավիթ Գալստյանի Մետաքսե Հակոբյանի և Դավիթ Իշխանյանի առաջադրած հարցերին:

Նիստին մասնակցել են  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ և կառավարության անդամներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ