News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քվեբեկի բնակչուհին ամուսնուն վզափոկով տարել է զբոսնելու: Դա կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար Քվեբեկի պարետային ժամը շրջանցելու ուրախ, բայց անօրինական փորձ է եղել:

Կնոջը ամուսնու հետ Շերբրուկում զբոսնելիս տեսել են երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում՝ պարետային ժամ մտցնելուց մեկ ժամ անց, հայտնում է CTV News-ը:

Կանոնները խախտելու համար նրանցից յուրաքանչյուրը 1500 կանադական դոլարի տուգանքի է ենթարկվել: Նոր միջոցառումները արգելում են Քվեբեկի բնակիչներին դուրս գալ իրենց տներից երեկոյան 20:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, բայց դրանք բազմաթիվ բացառություններ են նախատեսում, այդ թվում` շների տերերի համար: Շանը թույլատրվում է դուրս հանել տնից 1 կիլոմետր հեռավորությամբ:

Ոստիկանությունը հայտնել է, որ զույգը «ընդհանրապես» չի համագործակցել սպաների հետ եւ պնդել է, որ իրենք պահպանում են կանոնները՝ չնայած նրանց հետ շուն չի եղել:

Սահմանափակումների խախտման համար տուգանքները սկսվում են 1000 դոլարից, իսկ «կրկնվող իրավախախտների» համար կարող են հասնել 6000 դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ