News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջարկում է նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել՝ արաբա-իսրայելական խաղաղությանը նպաստելու համար:

Պոմպեոյի առաջարկը, որն արվել է Twitter-ի իր պաշտոնական էջում, հայտնվել է Թրամփի իմպիչմենթի հարցով Ներկայացուցիչների պալատի քվեարկության ֆոնին:

Պոմպեոն Twitter-ում լուսանկար է հրապարակել, որում Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Սպիտակ տան պատշգամբից ձեռքվ ողջունում է:

Լուսանկարն արվել է անցած տարվա սեպտեմբերին, երբ Իսրայելը կարգավորում էր ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունները, այսպես կոչված, Աբրահամի համաձայնագրերի համաձայն, որի շուրջ բանակցում էր Թրամփի փեսա եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշները: Այդ ժամանակից ի վեր Մարոկկոն եւ Սուդանը նույնպես համաձայնել են ճանաչել Իսրայելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ