News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի ենթարկվի սոցիալական ցանցերի ճնշմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հարթակներին մեղադրելով «կիբեռբռնապետության» մեջ, որոնք իրենց համարում են «օրենքից վեր»:

Նա դժգոհել է, որ սոցիալական ցանցերը ընկերությունները չեն կատարել թուրքական դատարանների գրեթե բոլոր որոշումները «ահաբեկչությունն ու բռնությունը գովերգող» հաշիվների վերաբերյալ: «Թուրքիայի կառավարությունը թույլ չի տա ահաբեկչության քարոզչություն կիբեռաշխարհում, ճիշտ այնպես, ինչպես թույլ չի տալիս ահաբեկչություն երկրի սահմաններում»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ սոցիալական ցանցերը «հնազանդ են դարձել» այն բանից հետո, երբ Թուրքիան տուգանեց նրանց՝ սոցիալական ցանցերի մասին այս ամռանն ընդունված օրենքը չկատարելու համար:

Նոյեմբերին Թուրքիան 10 միլիոն լիրայի (1,18 միլիոն դոլար) տուգանել էր Facebook-ին, Twitter-ին եւ YouTube-ին` նոր օրենքը խախտելու համար: Օրենքը կոչ է անում ավելի քան մեկ միլիոն օգտագործող ունեցող հարթակներին Թուրքիայում նշանակել ներկայացուցիչ, որը պետք է հաշվետու լինի Թուրքիայի դատարաններին, պետք է հետեւի 48 ժամվա ընթացքում վիրավորական համարվող բովանդակությունը հեռացնելու հրամանների կատարմանը եւ պահպանի օգտագործողների տվյալները Թուրքիայի ներսում:

Էրդողանը ասել է, որ 2013-ին Գեզիում ցույցերից հետո Թուրքիան դարձել էր սոցիալական ցանցերի թողտվության օբյեկտ: «Այսօր մենք ավելի լավ ենք հասկանում իրավական պայքարի կարեւորությունը, որը մենք մղում ենք թվային բռնապետության եւ կիբեռահաբեկման դեմ»,- ասել է նա՝ մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվները արգելափակելու Twitter-ի եւ Facebook-ի որոշումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ