News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի և ԲլուՕրչարդ Ֆայնենս ՍՊԸ-ի միջև «Աջակցություն գյուղատնտեսության ապահովագրական համակարգին» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ նախագծի հիմնավորման, դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 700 հազար եվրո որպես անհատույց աջակցություն։

«Աջակցության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի զարգացմանը, որը կուղղվի բացառապես Ծրագրի շրջանակներում վաճառված ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարների սուբսիդավորմանը։

Աջակցության շրջանակում չեն ֆինանսավորվում հարկերը, տուրքերը և պետական մուծումների հետ կապված Ֆինանսների նախարարության կամ «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» ՀԿ-ի կրած այլ ծախսերը։ Հարկ է նշել, որ նախ կօգտագործվեն համաձայնագրի նախագծով տրամադրվող 700 հազար եվրո միջոցները, որից հետո միայն KfW-ի կողմից տրամադրված միջոցները։ Նշված միջոցներից 524 հազար 139.38 եվրոն հատկացվում է առանց համամասնական սկզբունքի, իսկ մնացած 175 հազար 860.62 եվրո գումարը (KfW-ի ողջ ֆինանսավորման հետ միասին) պետք է վճարվի համամասնական սկզբունքով Հայաստանի Հանրապետության կողմից հատկացված 5,000,000 եվրոյի հետ միասին»։

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար հիմնավորված մոտեցումներ և համակարգաստեղծ գյուղատնտեսական ապահովագրական գործընթաց ձևավորելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքվել է Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KfW-ի միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 201668458 դրամաշնորհային համաձայնագիրը, և 4,824,139.38 եվրո ՀՀ կառավարության կողմից հատկացված 5,000,000 եվրո միջոցների հետ միասին կուղղվեն գյուղատնտեսության ոլորտում ապահովագրավճարների սուբսիդավորմանը։

ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակում ապահովագրվում են ծիրանի, խաղողի, դեղձի և խնձորի այգիները և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ) ցանքատարածությունները, 2 ռիսկերից` կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն: Կարկուտ և հրդեհ ռիսկից ծիրանի և խաղողի ապահովագրությունն ընդգրկում է 6 մարզ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր, իսկ դեղձի, խնձորի և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը՝ ՀՀ  բոլոր մարզերը։ Գարնանային ցրտահարություն ռիսկից ծիրանի, խաղողի ու դեղձի ապահովագրությունը ընդգրկում է Արմավիրի և Արարատի մարզերը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է ապահովագրավճարի առնվազն 50-60 %-ի սուբսիդավորում։

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից, և 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ 1546 շահառու ապահովագրել են շուրջ 2500 հա այգիներ և հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Նախատեսվում է գյուղատնտեսական նոր պրոդուկտների ներառում ծրագրում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ