News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ նրան դաշնակից ծայրահեղ աջ կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն ունեն, ինչը նրանց թույլ է տալիս ավտորիտար կառավարումն ամրապնդել հապշտապ օրենքներ ընդունելու ճանապարհով, որոնք հակասում են մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններին, նշում է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը 2020 թվականին Թուրքիայի վերաբերյալ իր նոր զեկույցում:

Ըստ զեկույցի՝ ընդդիմադիր կուսակցությունները Թուրքիայի նախագահական համակարգից հեռու են մնում, իսկ կառավարությունը հասարակական եւ պետական ինստիտուտներ է ձեւավորել, որ վերացնի իշխանության սահմանափակումները եւ իր երկու կողմնակիցների համար առավելություններ ապահովի: Այդուհանդերձ, քաղաքական ընդդիմությունը վերահսկում է Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետարանները:

Դատական համակարգին եւ դատախազության որոշումներին գործադիր իշխանության միջամտությունը արմատացած խնդիրներ են, որոնք արտացոլված են իշխանությունների կողմից ձերբակալությունների, հետապնդումների եւ կեղծ ու ահաբեկչության մեջ լայնորեն տարածված դատապարտումների եւ անձանց, որոնց Էրդողանի կառավարությունը համարում է քննադատներ կամ քաղաքական ընդդիմախոսներ, ներկայացվող այլ մեղադրանքների պարբերական պրակտիկայում: Զոհերի թվում են՝ լրագրողները, ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ ակտիվիստները, մասնավորապես՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները: Ամենախոշոր թիրախային խումբը կազմված է նրանցից, որոնք, ենթադրաբար, կապված են շարժման հետ, որը գլխավորում է ԱՄՆ-ում հաստատված սուննի հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենը, եւ որը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Հունաստանի եւ Կիպրոսի կողմից վիճարկվող ծովային սահմանների ենթատեքստում Միջերկրական ծովի արեւելյան հատվածում գազի հետախուզում սկսելու Թուրքիայի որոշումը օգոստոսին քիչ էր մնում վերաճեր Հունաստանի հետ ծովային բախման: Եվրամիությունը միջնորդական ջանքեր գործադրեց վեճում հակամարտող կողմերի պահանջների շուրջ երկխոսության հարցում, որը սկզբնապես առաջացել էր Կիպրոսի մոտ գազի պաշարների հայտնաբերման պատճառով, որի կարգավիճակը վիճարկվում է:

Թուրքիան աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը երկրի արեւելքի անջատողական կառավարության դեմ պայքարում: Թուրքիան վճռական աջակցություն արտահայտեց Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի դեմ նրա հակամարտությունում: Թուրքիան շարունակում է սիրիական ոչ պետական սուբյեկտների միջոցով արդյունավետ վերահսկողություն իրականացնել Սիրիայի հյուսիսի եւ հյուսիս-արեւելքի շրջանների վրա, որտեղ վերջին 4 տարում իրականացրել է ռազմական միջամտություն, եւ որտեղ չեն թուլանում մարդու իրավունքների լուրջ խախտումները: Թուրքիան հայտարարում է, որ իր նպատակն է նախկինում այդ տարածքները վերահսկող քրդական ուժերին վերացնելը, որոնք սերտորեն կապված են Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության հետ (PKK), որի հետ Թուրքիան տասնամյակներ շարունակ ներգրավված է հակամարտության մեջ: Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել հյուսիս-արեւմուտքում սիրիական Իդլիբ նահանգում մարտյան հրադադարի ապահովման գործում:

Թուրքիայում հեռուստաալիքների եւ տպագիր լրատվամիջոցների մեծ մասը պատկանում են ընկերությունների, որոնք Էրդողանի նախագահության մերձավորներն են: Գրեթե 87 լրագրողներ եւ լրատվամիջոցների աշխատակիցներ իրենց լրագրողական գործունեության պատճառով եղել են նախնական կալանքի մեջ կամ պատիժ են կրել ահաբեկչալան հանցագործությունների համար:

Թուրքիայում համացանցային ընկերությունների գործունեության խիստ կարգավորման ծրագրերն ընդունվել են հուլիսին այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը համացանցում իր ընտանիքին հասցեագրված վիրավորանքները օգտագործել է որպես առիթ, որ արդարացնի համացանցի ավելի խիստ կարգավորման անհրաժեշտությունը: Ըստ նոր օրենքի՝ օրական ավելի քան մեկ միլիոն օգտատերեր ունեցող համացանցային ընկերությունները պետք է գրասենյակներ ունենան Թուրքիայում եւ կատարեն կոնտենտի արգելափակման կամ հեռացման կառավարության պահանջները, հակառակ դեպքում նրանց շատ մեծ տուգանքներ կսպառնան: Facebook ընկերությունն արդեն նշել է, որ օրենքին չի հետեւի:

Ներքին գործերի նախարարությունը Covid-19-ի ենթատեքստում հայտարարել էր, որ հարյուրավոր մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում կամ ոստիկանության կողմից ձերբակալվել են համացանցում հրապարակումների պատճառով, որոնք, ինչպես համարել են, համավարակի հարցերում «վախ եւ խուճապ են առաջացնում»: Այդ տեղեկություններից մի քանիսը համավարակին կառավարության արձագանքի քննադատություն էին պարունակում:

Համավարակը որպես պատրվակ օգտագործելով՝ նահանգապետները արգելել են կանանց, բուժաշխատողների, փաստաբանների եւ քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների իրավունքների համար ակտիվիստների խաղաղ ցույցրերը:

Հեղինակները զեկույցում նաեւ հիշատակել են կառավարության շարունակվող սահմանափակող մոտեցումը ԼԳՏԲ իկրավապաշտպան խմբերի հասարակական գործունեության նկատմամբ:

Կառավարությունը հուլիսին նոր օրենք էր ընդունել, որը նվազեցնում է Թուրքիայի փաստաբանների խոշորագույն ասոցիացիաների ինստիտուցիոնալ հզորությունը, որոնք խիստ քննադատության են ենթարկել Թուրքիայի հրաժարվելը մարդու իրավունքների պահպանումից եւ օրենքի գերակայությունից, հավելում են հեղինակները:

Մայիսից հուլիս կանանց իրավունքների համար պայքարող առնվազն 45 քուրդ ակտիվիստներ ձերբակալվել եւ դատարանի առջեւ են կանգնել ՔԱԿ-ի հետ կապերի համար: Կանանց սպանությունը եւ ընտանեկան բռնությունը Թուրքիայում մլուրջ խնդիրներ են:

Ոստիկանությունում եւ բանտերում զինծառայողների դիմումների աճը խոշտանգումների, դաժան վերաբերմունքի եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին վերջին 4 տարում հետ են մղել այս ոլորտում Թուրքիայի ձեռք բերած առաջընթացը: Զոհերի թվում են մարդիկ, որոնք մեղադրվում են քաղաքական եւ ընդհանուր քրեական հանցագործությունների մեջ:

Կառավարությունը հունիսին օրենք էր ընդունել, որը մեծացնում է գիշերային պահակների թիվը եւ լիազորությունները, որոնք ոստիկաններին օգնում են կատարել հասարակական կարգի պահպանման գործառույթները, նրանց իրավունք վերապահելով կանգնեցնել մարդկանց եւ ստուգել փաստաթղթերը, ինչպես նաեւ ուժ կիրառել: Հաղորդվում էր ծառայողական լիազորությունների չարաշահման եւ մարդկանց հետ դաժան վերաբերվելու մասին:

Առնվազն 60 աֆղանստանցիներ եւ այլ մարդիկ զոհվել են այն բանից հետո, երբ Իրանից Թուրքիա են գնացել եւ երկրի արեւելյան հատվածում ձկնորանավով անցել են Վան լիճը: 2016 թվականից Սիրիայի սահմանը փակ է ապաստարան հայցող նոր մարդկանց համար, թուրք սահմանապահները նրանցից ոմանց, ովքեր փորձել են սահմանն անցնել, սպանել են կամ վիրավորել, եւ անցկացրել են զանգվածային պատասխան գործողություններ:

Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները սրվել են Միջերկրական ծովի արեւելյան հատվածում վիճելի ծովային սահմանների եւ գազի պաշարների հասանելիության պատճառով, ինչպես նաեւ Թուրքիայի պատրաստակամության պատճառով օգտագործել միգրացիան որպես քաղաքական առեւտրի գործիք՝ փետրվար-մարտ ամիսներին կարճ ժամանակով բացելով Հունաստանի հետ սահմանը: Թուրքիան պաշտոնապես մնում է ԵՄ անդամակցության թեկնածու՝ երկու կողմերից անդամակցության հարցում որեւէ առաջընթաց չանկնկալելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ