News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք ենթադրում էինք, որ Ղարաբաղյան հարցը վերջնական լուծելուց առաջ Ադրբեջանը առնվազն 1-2 օպերացիա կանցկացնի 2016 թվականի ապրիլի սրման օրինակով: Այս մասին «ՄԿ»-ին տված հարցազրույցում ասել է Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Մակիենկոն՝ պատասխանելով հարցին, թե ինչի վրա է հիմնված կանխատեսումը եւ ինչ չի հաջողվել կանխատեսել:

«Այն, որ Բաքուն իր առջեւ խնդիր է դրել վճռականորեն վերացնել հայկական ուժերին եւ վերականգնել հսկողությունը 1992-1994 թվականներին պատերազմի ընթացքում հայերի կողմից գրավված տարածքներում եւ հատկապես Ղարաբաղի տարածքում, նման բան մենք չէին ակնկալում: Ինչո՞ւ մենք դա չէինք կարող կանխատեսել: 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաների արդյունքում դարձավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի փոխարեն: Եթե իշխանության մնար նախկին ղարաբաղյան քաղաքական էլիտան, ապա 2020 թվականի աշնանը ռազմական իրավիճակն այլ կլիներ:

Բացառված չէ, որ Բաքուն պարզապես չէր համարձակվում նման լուրջ օպերացիայի: Այսինքն, 2018 թվականի սկզբին դեռ պարզ չէր, թե որքան անօգնական ղեկավար է Փաշինյանը: Մի հարց է, երբ պետության ղեկավար է մարդ, ով իրական պատերազմի միջով է անցել, եթե խոսենք, օրինակ, Քոչարյանի մասին (Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ նախագահը 1998-2008 թվականներին,-«ՄԿ»), այլ հարց է, երբ պետության ղեկավար է լրագրողը: Ավելին, Փաշինյանը հիշեցնում է մեկ այլ անհաջողակի, ով պատասխանատու է իր ժողովրդի ծանր պարտության համար: Նման նախագահ է եղել Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը, որի օրոք Ադրբեջանի բանակը աղետալի պարտության է մատնվել, իսկ երկիրը՝ տարածքային ծանր կորուստների: Պատմությունը երբեմն սիրում է սարկազմ խաղալ: Սա առաջին հանգամանքն էր, որը մենք չէինք կարող կանխատեսել: Մենք չգիտեինք, որ Հայաստանում քաղաքական էլիտակ կփոխվի, եւ նոր ղեկավարությունն այդքան ապաշնորհ կլինի»,-նշել է նա:

Մակիենկոյի խոսքով՝ երկրորդ հանգամանքն այն է, որ դժվար էր կանխատեսել Թուրքիայի նման ներգրավվածությունն այդ հակամարտությանը: Այժմ աստիճանաբար պարզվում է, որ թուրք ռազմական խորհրդականները ներկա են եղել ադրբեջանական բանակի շարքերում: Եվ ոչ միայն զբաղվել են մարտական գործողությունների մշակմամբ եւ ծրագրմամբ, այլեւ ներկա են եղել մարտական գործողություններին: Այսինքն՝ փաստացի տեղում ղեկավարել են մարտական գործողությունները:

«Հասկանալի է, որ հաճախ ԱԹՍ-ների օպերատորներ են եղել հենց թուրքերը: Կա տեղեկություն, որ թուրք զինվորականներն ապահովել են հայկական ՀՕՊ համակարգերի ռադիոէլեկտրոնային ճնշումը, կապերը եւ այլն: Այն, որ Թուրքիան այդչափ կմիջամտի այդ հակամարտությանը, 2018-ին կանխատեսելը դժվար էր»,-նշել է նա: 

Նրա խոսքով՝ Հայաստանի բանակի տեխնիկական թույլ հագեցվածությունը, զորքերի տեղակայման թույլ տեմպը, ռազմական ենթակառուցվածքի խնդիրները, որոնք չէին լուծվել մինչեւ 2018 թվականը, միայն խորացան Փաշինյանի՝ իշխանության գալուն պես:

«Կարելի է թվարկել մի քանի բազային սխալներ, որոնք թույլ են տրվել մինչեւ պատերազմը: Դա տեղանքի ինժեներական պատրաստության անտեսումն է: Հարավում՝ այդ ռազմական գործողությունների թատերաբեմում միակ տանկավտանգ ուղղությունում, պաշտպանական շինություններն ամենաթույլն են եղել: Երկրորդ հերթին, դա քողարկման անտեսումն է: Երրորդ հերթին, չնախաձեռնող սպաները: Այդ բոլոր հարցերը չէին լուծվել: Ինչո՞ւ: Ես մասամբ պատասխանել եմ այդ հարցին, երբ խոսել եմ ապաշնորհ ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Սակայն կա երկրորդ գործոնը, որը մենք միշտ պետք է հաշվի առնենք: 1992-1994 թվականներին պատերազմի արդյունքներով հայերի մոտ ձեւավորվել է ադրբեջանցիների նկատմամբ գերազանցության բարդույթ:

Նրանք կարծում էին, թե չնայած նրան, որ հետ են ադրբեջանցիներից թվաքանակով եւ ռազմատեխնիկական առումով, նրանք կազմակերպվածությամբ եւ բարոյահոգեպես գերազանցում են ադրբեջանցիներին: Եվ հանկարծ պարզվեց, որ ադրբեջանական հետեւակն ու տանկիստները եւս լավ մոտիվացված են: Հակառակորդի թերագնահատումը վտանգավոր է: Նույնիսկ թույլ թշնամու թերագնահատումը կարող է ծանր պարտության հանգեցնել: Բացի այդ, սա լավ դաս էր ընդհանրապես բոլորի համար: Սա ակնհայտ դաս է, սակայն այն ոչ ոք չի սովորում: Ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել հակառակորդին: Գերազանցության զգացումն ու հակառակորդին թերագնահատելը շատ վտանգավոր կարող են լինել»,-ասել է Մակիենկոն:

Նա նաեւ նշել է, որ 2018-ին հասկանալի էր, որ մեծ դեր կունենա անօդաչու ավիացիան, այդ թվում կամիկաձե դրոնները: Սակայն այն, որ դա որոշիչ դեր կունենա, անակնկալ էր բոլորի, այդ թվում անձամբ ինձ համար:

Անակնալ էր նաեւ ադրբեջանական հետեւակի աճող որակն ու լավ պատրաստված լեռնահետեւակային գնդերը:   

Խոսելով Հայաստանի ապագայի մասին՝ փորձագետը նշել է, որ երկրին շատ լուրջ ժամանակներ են սպասվում. «Հայաստանի պետականության համար առկա են շատ լուրջ ռիսկեր, որոնք կարող են ռազմական աղետ վերածնել: Ընդ որում, ռիսկերը զգալիորեն խորանում են ապաշնորհ եւ անվճռական քաղաքական ղեկավարության պատճառով: Կարծում եմ՝ այժմ պետք է ակտիվացնել միգրացիան: Հայաստանից առաջիկա 2-3 տարում կհեռանա մոտ 200 000 մարդ: Երկու միլիոն բնակչություն ունեցող երկրի համար դա պարզապես աղետ է: Հայաստանի համար գոյատեւման միակ միջոցը Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացն է: Կարծում եմ՝ այժմ Լեռնային Ղարաբաղում կավելանան ռուսամետ ինտեգրացիոն տրամադրություններն ու Հայաստանից հեռվանալու ձգտումները: Հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղում էլ ավելի հնչեղ կդառնան Ռուսաստանի հետ միության օգտին կոչերը՝ ընդհուպ մինչեւ Ռուսաստանի հետ միացում»:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ