News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 23
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դանիայի էներգետիկ գործակալության մամուլի քարտուղար Տուրե Ֆալբե-Հանսենը հայտարարել էց, որ Դանիան Nord Stream 2 AG ընկերությունից ստացել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության պլանների ժամանակացույցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այսպես, Դանիայի ջրերում խողովակները տեղադրելու աշխատանքները կսկսվեն հունվարի 15-ին: Շինարարության ընթացքում կպահպանվեն թույլտվության մեջ նշված պայմանները:

Ֆալբե-Հանսենը հաստատել է, որ բոլոր պահանջները կատարվել են:

«Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացումը դադարեցվել էր գազատարների կապալառուների նկատմամբ 2019 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով: Նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարին հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կկառուցվի ռուսական ուժերով, բայց շինարարությունը կավարտվի նախատեսվածից մի քանի ամիս ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«2021-ը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի». աշխատանքը կդադարեցվի 141 օրով
ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն է հանդիսանում «Ռուսատոմ սերվիր» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի…
Սուրեն Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ամփոփել են 2020-ին Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների կատարման արդյունքները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել համակարգի աշխատակիցների մասնագիտական...
Գերմանիայի իշխանությունները Բայդենի վարչակազմի հետ կքննարկեն «Հյուսիսային հոսք 2»-ը
«Մենք ԶԼՄ-ներից տեղեկացանք Թրամփի վարչակազմի որոշումների մասին, սակայն չքննարկեցինք միմյանց հետ: Այժմ այլ կերպ կլինի»,-նշել է Մաասը...
Բայդենի վարչակազմը կփորձի կանգնեցնել «Հյուսիսային հոսք 2»-ը
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Ֆորտունա» նավի նկատմամբ, որը մասնակցել է «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը...
Վրաստանի կառավարությունն էլեկտրաէներգիայի վճարման հարցում կօգնի բիզնեսին եւ քաղաքացիներին՝ գնաճը զսպելու համար
Սուբսիդիայի ենթակա արտադրությունների թվում են՝ հաց թխելը, մսի, բանջարեղենի, ձկան վերամշակումը, բուսայուղի, կաթնամթերքի, կրախմալի...
Սակարկությունների ժամանակ Brent տեսակի նավթի գինն աճում է
Բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,00 դոլարի...
Ամենաշատ