News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Էգտեդար 99» զորավարժությունների եզրափակիչ փուլում Իրանի ՌԾՈւ-ն հաջողությամբ փորձարկել է թեւավոր հրթիռներ եւ տորպեդ, հաղորդում է Mehr-ը:

ՌԾՈւ կոորդիանցիայի հարցերի կոմիտեի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Համզե Ալի Քավիանին հիշեցրել է թեւավոր հրթիռների բազմազանության մասին, որոնց նկատմամբ հասանելիություն ունի Իրանը, եւ դրանք արդյունավետ զենք անվանել մարտի դաշտում: Ընդգծելով, որ այդ զորավարժությունների ժամանակ օգտագործվող որոշ սպառազինությունների եւ համակարգերի մասին տեղեկությունը գաղտնի է, նա հավելել է, որ թշնամին պետք է իմանա, որ ԻԻՀ ծովային սահմաններին ցանկացած ոտնձգության դեպքում նրանց վրա կհարձակվեն թեւավոր հրթիռներով:

Նրա խոսքով՝ զորավարժություններին կիրառվել են նաեւ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր:  

Eghtedar 99 զորավարժություններն սկսվել են Մակրանի ափին եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ