News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Արթուր Հարությունյանը և Վահրամ Բալայանը:

Քննարկվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված՝ արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը:

Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 838 մլն 561 հազ. դրամ և մանրամասնել հատկացումների հիմնական ուղղությունները: Մասնավորապես անդրադարձ է եղել օտարերկրյա պետություններում ԱՀ մշտական ներկայացուցիչների 2021թ. համար նախատեսված 572 մլն 249 հազ. դրամ պահպանման ծախսին, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34 մլն 841 հազ դրամի չափով՝ պայմանավորված արժույթների փոխարժեքների բարձրացմամբ: Նախարարը նաև պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, արտաքին քաղաքականությանը, ԱՀ մշտական ներկայացուցչությունների գործունեությանը, նոր իրողությունների հետևանքից բխող հետագա անելիքներին:

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ներկայացնելով գալիք տարվա զբոսաշրջության ծախսերը, նշել է, որ զբոսաշրջության զարգացման համար նախատեսվում է 10,0 մլն դրամ, նախորդ տարվա 28,0 մլն-ի համեմատ: Ըստ նախարարի՝ զբոսաշրջության հիմնական նպատակը լինելու է հետպատերազմյան ժամանակաշրջանում ոլորտի վերականգնումը, նոր իրավիճակից բխող ծրագրերի իրականացումը: Հիմնական շեշտադրումը կդրվի զբոսաշրջային գրականության տպագրության, զբոսաշրջային օպերատորների և լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպման, սոցցանցերում և artsakh.travel վեբ կայքի միջոցով խթանման աշխատանքներին: Նախարարը պատասխանել է պատգամավորների՝ ներքին զբոսաշրջությանն ու քարոզչական նյութերին առավել մեծ ուշադրություն սևեռելու և այդ ուղղությամբ ծախսերն ավելացնելուն ուղղված   հարցերին:

Համատեղ նիստում այնուհետև լսել են ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանին: Խորհրդի նախագահը առանձնացրել է ոլորտի ծախսային հիմնական ուղղությունները և պատասխանել պատգամավորների հարցերին:

«Ազատ Արցախ» թերթի պահպանման ծախսերը, խմբագիր Նորեկ Գասպարյանի խոսքով, 2021թ.-ին 2020թ  համեմատ փոփոխության չեն ենթարկվի՝ կազմելով 94 մլն 420 հազ. Դրամ: Թերթի խմբագիրը պարզաբանումներ է տվել թերթի հանրայնացման վերաբերյալ պատգամավորների հնչեցրած առաջարկություններին:

Նիստին ներկա էին նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ