News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են.

«2020թ. սեպտեմբերից Արցախին պատուհասած արհավիրքը, իր բոլոր հետևանքներով հանդերձ, որոշակիորեն նպաստեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանության հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը:

Պատերազմին զուգահեռ Արցախը փորձում էր դիմակայել նաև համընդհանուր չարիք դարձած COVID-19 կորոնավիրուսին, որի ընթացքում հասկանալի պատճառներով վիրուսի տարածման կանխարգելումը քիչ արդյունավետություն և վերահսկելիություն ուներ, այդ պատճառով բացառված չէ, որ կային մի շարք վարակակիրներ, ովքեր հաղթահարել են հիվանդությունը առանց բժշկական միջամտության, սակայն նրանցից տարածվող վտանգը շարունակվում է պահպանվել:

Թեև Արցախում ստեղծված իրադրությունն ու հանրության հոգեբանական վիճակը հաճախ երկրորդ պլան է մղում սեփական առղջությունը պահպանելու իրավունքի և այլոց առողջության համար վտանգ ստեղծելուց զերծ մնալու պարտականության պատշաճ կատարումը, այդուհանդերձ խնդրում և հորդորում ենք ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել օրինապաշտ ու պայքարող արցախցու անքննելի կերպարը և միահամուռ ուժերով լծվել մեր ծնողների, տատիկների ու պապիկների, խոցելի խմբում գտնվող մեր համերկրացիների կյանքին ու առողջությանը իրական վտանգ ներկայացնող այդ չարիքի դեմ պայքարին:

Այս գերագույն նպատակին հասնելու համար վարակակիր լինելու նախանշանների առկայության դեպքում ընդամենը անհրաժեշտ է հետևել ստորև բերված պարզագույն կանոններին.

       1 .Մնացե՛ք տանը

       2.Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

       3.Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը

       4.Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է

       5.Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

       6.Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

       7.Առանձնացրե՛ք տնային պարագաները

       8.Հյուրեր մի՛ ընդունեք

       9. Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

       10 .Հերմետիկ փակեք աղբամանը

    11.Հետևեք ախտանշանների զարգացմանը (ջերմություն, հազ, շնչառության դժվարացում, հարբուխ, կոկորդի ցավ)

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում և հորդորում ենք հետևել ինքնամեկուսացման խորհուրդներին, չվտանգել Ձեր և Ձեր մտերիմների առողջությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ