News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը, հաղորդում է Anadolu-ն:

Նախարարի հայտարարության համաձայն, որն ընդունվել է Իսլամաբադում, Անկարան, Իսլամաբադը եւ Բաքուն պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը «իսլամաֆոբիայի, խտրականության ու մահմեդական փոքրամասնությունների հետապնդումների դեմ պայքարում, մասնավորապես տարածաշրջանային եւ միջազգային ֆորումներում՝ խորը մտահոգություն հայտնելով մարդու իրավունքների լուրջ խախտումների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կապակցությամբ, որ տարբեր երկրներում իրականացվում են մահմեդական համայնքների դեմ»:

«Խորը մտահոգություն հայտնելով Ջամուում եւ Քաշմիրում մարդու իրավունքների լուրջ խախտումների շարունակման միակողմանի գործողությունների եւ Ջամուի ու Քաշմիրի ժողովրդագրական կառուցվածքը փոխելու ջանքերի կապակցությամբ՝ նախարարները նաեւ հաստատել են իրենց սկզբունքային դիրքորոշումը Ջամուի եւ Քաշմիրի շուրջ վեճի խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ համաձայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան դրույթների:

Նրանք նաեւ պայմանավորվել են աջակցել Կիպրոսի հիմնախնդրի արդարացի, կայուն, իրատեսական եւ փոխընդունելի, ինչպես նաեւ Էգեյան ծովի եւ արեւելյան Միջերկրական ծովի խնդիրների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա»:

Հայտարարության մեջ հիշատակվում է ղարաբաղյան հակամարտությունը, որի համատեքստում նախարարները աջակցություն են հայտնել «Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա հիմնված հարաբերությունների կարգավորմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին, իսկ Իսրայելը որոշել է շարունակել պատերազմը
ՀԱՄԱՍ-ն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին...
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում. ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակասությունները աճում են
Այն, որ ԱՄՆ-ն չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս բանաձեւը...
Ամենաշատ