News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 23
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Սեւանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Սեւանի Նաիրյան փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի հրազեն է պահում։ Հունվարի 12-ին քրեական հետախույզներն այցելել են 26-ամյա երիտասարդի բնակարան։ Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։

Պահունակում առկա էր 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ։ Երիտասարդը հայտնել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ինքնաձիգը ստացել է Արցախում ու հետը բերել Սեւան։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթած անձինք ձերբակալվել են․ հատուկ միջոցառման մանրամասները
Խոստումը խախտելուց հետո տղամարդիկ ծեծել էին նրան, ինչից հետո սպառնալով, որ կացնով կկտրեն ձեռքի մատները, կվնասեն ընտանիքի անդամներին…
Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարի Հայկավան գյուղում կատարված 40-ամյա տղամարդու դանակահարությունը
2020 թվականի դեկտեմբերի 17-ին, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, 46-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում…
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն
Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Բալահովիտ գյուղի բնակիչ…
Իտալիայի ոստիկանությունը Նդրանգետայի մաֆիայի գործի շրջանակներում 50 մարդու է ձերբակալել
Նդրանգետան տեղակայված է Կալաբրիայի հարավային շրջանում՝ Իտալիայի «կոշիկի» ծայրին եւ գերազանցել է առավել հայտնի սիցիլիական Կոզա Նոստրային՝ դառնալով երկրի ամենահզոր մաֆիոզ խմբավորումը եւ աշխարհի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկը․․․
Սպանություն՝ Աշտարակում. դանակի մի քանի հարվածից ստացած վնասվածքներով Աշտարակի ԲԿ է տեղափոխվել 19-ամյա տղայի դի
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն էր…
Աբխազիան հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել «օրենքով գող» Յապոնչիկի սպանության գործով ամբաստանյալներին
Փաստաթղթում ասվում է, որ հանրապետության օրենքներն արգելում են Աբխազիայի քաղաքացիների արտահանձնումը օտարերկրյա պետությանը՝ քրեական հետապնդման համար․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ