News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռազմագերիների եւ անհետ կորածների խնդիրն ամենակարեւորագույն խնդիրն է այսօր եւ ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չկարողացավ, կա՛մ իրեն չլսեցին, բայց այդ մարդն ի զորու չէ լուծել այդ կարեւորագույն խնդիրը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Ռազմագերիների եւ անհետ կորածների խնդիրը ակնհայտ ցույց է տալիս Ադրբեջանի եւ  Թուրքիայի իրական նպատակները կարճաժամկետ, միջնաժամկետ տարածաշրջանի եւ Հայաստանի հանդեպ,     այս պարագայում խոսել բարիդրացիական կամ դիվանագիտական հարաբերությունների մասին՝ քաղաքական խելագարության կանխավարկածից է»,- ասաց նա:

Աբովյանն ասաց, որ ռազմագերիների հարցը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անմիջական ուշադրության կենտրոնում է։

Պատգամավորի խոսքով՝ ռազմագերիների հարցի լուծման հիմնական խողովակները իշխանության ձեռքում են. «Այդ խողովակների կամ ոչ հմուտ, կամ թերի օգտագործումը բերում է նրան, ինչին բերել է»։

Հարցին, թե ինչո՞ւ այսօր ԱԺ-ում ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Աբովյանը պատասխանեց, որ այսօրվա իշխանության հետ չունեն ընդհանուր օրակարգ քննարկումներ անելու համար.

«Պատերազմից անմիջապես հետո միանգամից սկսեցին խոսել դիվանագիտական հարաբերությունների մասին, ես հարց բարձրացրի՝ եթե դուք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություներ եք հաստատում, գոնե տեղյա՞կ եք Թուրքիայի նախապայմաններից, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանվի օրակարգից, Հայաստանը պետք է հրաժարվի հայ դատի գաղափարերից, ինչն էլ  նշանակում է տոտալ տապալում՝ մեր ազգային տեսլականից»:

Աբովյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նշանակում է, որ պետք է ընդունել նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը ոչ մի կապ չունի Արցախի Հանրապետության հետ. «Ինչի՞ այն ժամանակ չէին դնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը, որովհետեւ շատ լավ հասկանում էին, որ Ադրբեջանը նախապայաման է դնելու, իսկ նա այսօր ինչ նախապայման դնում է՝ հայկական իշխանությունը ընդունում է»։

Հարցին, թե ինչո՞ւ Արցախի կարգավիճակի մասին հարցը չի ստանում փաստաթղթային տեքստ, Աբովյանը պատասխանեց, որ այսօրվա ՀՀ իշխանությունները շարժվում են այն օրակարգով, որն իրենց պարտադրում են Ադրբեջանն ու Թուրքիան:

«Արդեն որերորդ օրն է՝ գովազդում է ճանապարհների ապաշրջափակումը, բայց այս պարագայում Ադրբեջանը եւ Թուրքիան ունենալու են պանթուրանական բաղձալի երազանք, որը հարյուր տարի ի վեր իրենք փորձում էին անընդհատ գեներացնել Նախիջեւանից Ադրբեջան Մեղրու միջանցքով, փաստորեն, պանթուրանական գոտին միավորվում է, ինչը կենսական վտանգ է ներկայացնում ՀՀ-ի գոյության համար»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Շուռնուխի եւ Որոտանի մասին իշխանությունն ասում է, որ ըստ Խորհրդային քարտեզների եւ հին քարտեզների՝ դա Ադրբեջանի տարածք է, պատգամավորի կարծիքով՝ ով նման բան է ասում՝ կա՛մ Ադրբեջանի շահերն է պաշտպանում, կա՛մ չի հասկանում՝ ինչ է ասում:

Անդրադառնալով  ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովի այն մեկնաբանությանը, որ Ռուսաստանը երբեք ԼՂ կարգավորման գործընթացը չի տարել միայն տարածաշրջանի 7 շրջան Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով նրա կարգավիճակի հարցի մասին, Աբովյանը ասաց.

«Ռուսաստանը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի տիրապետում, կա՛մ մանիպուլյացիաներ է իրականացնում, երբ ասում է՝  մեկ է, պետք է տարածքները տրվեն: Պոպովը հստակ ասում է՝ ոչ, բոլոր փոխզիջումային գործընթացները պետք է իրականանային, երբ հասկանալի կլիներ Արցախի Հանրապետության կարգավիճակը լուծելու մեխանիզմը, դրանով դիվանագիտական ապտակ է տալիս ՀՀ իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին, որ պետք չէ ստել»:

Անդրադառնալով 17 կուսակցությունների գործողություններին՝ Արման Աբովյանն ասաց, որ ԲՀԿ-ն ոչ մի քայլ չի նահանջելու. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է իրական վտանգ եւ այս բոլոր պրոցեսները ցույց են տալիս, որ, այո, վտանգավոր է, որ իրենք շարունակեն մնալ իշխանության գլխին։ Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր եւ անհնար իրավական Սահմանադրությանը համապատասխանող քայլերը, որ, ի վերջո, այն աղետը, որի մեջ բոլորիս նետեց Փաշինյանը վերջանա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ