News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հունվարի 1-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած վերքերով» տեղափոխվել է Վայքի բնակիչ, 23-այա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: Սակայն այս դեպքում էլ, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, տուժած քաղաքացին չի օժանդակել հանցագործության արագ բացահայտմանը:

Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ: Հունվարի 4-ին պարզվել է, որ դանակահարությունը տեղի է ունեցել Վայք քաղաքի սկզբնամասում, որտեղ վեճ է ծագել: Իրավապահները նաեւ պարզել են դանակահարողի անձ: Բացատրական աշխատանքի արդյունքում Վայքի բնակիչ, 25-ամյա երիտասարդը եկել է բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել նախաքննական մարմին ու խոստովանել, որ ինքն է ծալովի դանակով հարվածել տուժած համաքաղաքացուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալիայի ոստիկանությունը Նդրանգետայի մաֆիայի գործի շրջանակներում 50 մարդու է ձերբակալել
Նդրանգետան տեղակայված է Կալաբրիայի հարավային շրջանում՝ Իտալիայի «կոշիկի» ծայրին եւ գերազանցել է առավել հայտնի սիցիլիական Կոզա Նոստրային՝ դառնալով երկրի ամենահզոր մաֆիոզ խմբավորումը եւ աշխարհի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկը․․․
Սպանություն՝ Աշտարակում. դանակի մի քանի հարվածից ստացած վնասվածքներով Աշտարակի ԲԿ է տեղափոխվել 19-ամյա տղայի դի
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն էր…
Աբխազիան հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել «օրենքով գող» Յապոնչիկի սպանության գործով ամբաստանյալներին
Փաստաթղթում ասվում է, որ հանրապետության օրենքներն արգելում են Աբխազիայի քաղաքացիների արտահանձնումը օտարերկրյա պետությանը՝ քրեական հետապնդման համար․․․
Արտաշատի ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Ըստ տանտիրոջ` բուսական զանգվածը թմրամիջոց է, քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար...
Վաղարշյան փողոցի շենքերից մեկում «պոկեր» տեսակի շահումով խաղեր են կազմակերպել, պետությանը հասցվել է 5,5 մլրդ դրամի վնաս
Մասնակիցների շահումից 3-ից 4 տոկոս գանձումներ կատարելով՝ ապօրինի խաղատունը շահումով խաղեր կազմակերպելու յուրաքանչյուր օր ստացել է 500 հազարից 600 հազար դրամ շահույթ...
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է «օրենքով գող» Յապոնչիկի սպանությունը կատարողների անունները
«Ռուսաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ քրեական հետաքննության հետ համագործակցության միջոցով պարզել է ...
Ամենաշատ