News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

2018-ից հետո դեգրադացիան թափ հավաքեց, որովհետեւ իշխանության եկած դեգրադացված նոր բջիջները սկսեցին քայքայել բոլոր ինստիտուտները եւ ավանդական-իներցիոն բոլոր հնարավոր պատկերացումները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես գրել է․

«Դեգրադացիա բառն առաջացել է լատիներեն gradior՝  քայլել բառից, որի առջեւ դնելով de նախածանցը, ստանում են քայլել ետ, ետընթաց, իջնել ներքեւ իմաստները։

Սակայն, դեգրադացիան եւս մի դիպուկ նկարագրություն ունի՝ օրգանիզմի պարզեցում, պրիմիտիվացում։ Օրինակ, կենսաբանության մեջ՝ օրգանիզմի բջիջների քայքայում եւ նրանց միջեւ եղած կապերի փլուզում։

Մինչեւ 2018 թվականը Հայաստանի դեգրադացիան թաքնված բնույթ ուներ։ Թաքնված չի նշանակում, որ մենք չէինք կռահում այդ գործընթացի առկայության մասին, այլ այն, որ այնուամենայնիվ կենտրոնաձիգ ուժը դեռ ավելի ուժեղ էր, քան կենտրոնախույսը ու հանրության բջիջները դեռ միասնական էին գոնե բացասական գործընթացների դեմ պայքարելու գործում։

2018-ից հետո դեգրադացիան թափ հավաքեց, որովհետեւ իշխանության եկած դեգրադացված նոր բջիջները սկսեցին քայքայել բոլոր ինստիտուտները եւ ավանդական-իներցիոն բոլոր հնարավոր պատկերացումները։

Հիմա մեզ ոչինչ չի միավորում, չկան չհեղինակազրկված ինստիտուտներ, պատկերացումներ ու նպատակներ։

Սա էր 2018-ին սկսվեց արդեն արագացված դեգրադացիոն գործընթացը։ Տեսեք «հեղափոխականներին» ու նրանց առաջնորդին, դրանք մտքի, պետականության զգացողության, պատասխանատվության պարզունակեցման նմուշներ են եւ որքան երկար ժամանակ դրանք մնան, դեգրադացիան կարող է անդառնալիության նշաձողը հատի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարբեր գյուղերում ադրբեջանցիներ են բնակվել, հիմա ի՞նչ, ասենք՝ այդ գյուղերն ադրբեջանակա՞ն են․ Շուշիի քաղաքապետ․168.am
«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»․․․
Ազգային Ժողովը վաղն արտահերթ նիստ կանցկացնի ԲԴԽ անդամներ ընտրելու հարցով
Թեկնածուներն են նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը․․․
Վարչապետն ընդունել է պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը․ Տիգրան Պետրոսյանը ճեպազրույց է տալու
Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար…
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան…
Ինչպե՞ս է հնարավոր ընտրարշավ անցկացնել նման պայմաններում. պատգամավոր
Եթե 2018 թվականին, երբ էյֆորիայի գագաթնակետն էր, «Բարգավաճ Հայաստանին» հաջողվեց ստանալ ավելի քան 100 հազար ձայն, ապա...
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի իշխանությունների համար ինքնանպատակ չէ. «Իմ քայլը»
Հուշագրի ստորագրումը պետք է դրա վկայությունը դառնա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ