News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախից ազատվելու Նիկոլի ծրագիրը իր մեջ չէր ներառում դրական արդյունքներ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցություններից: Այս ձախողման մեղքը պետք է ինչ-որ մեկի վրա բարդել: Ըստ ծրագրի՝ այժմ ամեն ինչում մեղավորը Ռուսաստանն է: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Մոսկովյան հանդիպումից մեկ շաբաթ առաջ Վովաեւիչը գրում է «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը` լի ստերով, կեղծիքներով եւ մանիպուլյատիվ հնարքներով: Մեջբերում. «2013-ին ծնվում եւ 2015-ին վերջնականորեն ձեւակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը: Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն․․․»:

Բերված հատվածում Նիկոլը, փաստորեն, մեղադրում է Հայաստանի ռազմավարական դաշնակցին մեր երկրի ազգային շահերն անտեսելու մեջ: Պնդելով, որ Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ առաջարկները չեն պարունակում հայերի համար կարեւոր Արցախի կարգավիճակի հարցը, նա ստում է այնքան, որ այդ առաջարկները համարում է այնքան հակահայկական, որ նույնիսկ «ծախված նախկինները» մերժել են դրանք: Նա թքած ունի, որ այդ ամենը սուտ է, որ այդպիսի զրպարտությունը խստորեն պատժվում է միջազգային հարաբերություններում, եւ որ նրա ստերից հերթական անգամ տուժելու է ոչ միայն մեր երկիրը, այլեւ մեր կենսական շահերը: Բանակցությունների ձախողման համար մեղավորը Ռուսաստանն է՝ շատ հարմար թիրախ է նրա կողմնակիցների, ֆեյսբուքյան վերլուծաբանների եւ սորոսական գործիչների համար: Հիշո՞ւմ եք, ինչպես նա գրեց Մոսկվայում ռազմագերիների ազատման հարցը քննարկելու առաջնահերթության մասին: Հիշո՞ւմ եք, թե ինչպես արդեն Մոսկվայում մամուլի առջեւ նա աքլորանում էր՝ խոսելով Արցախի կարգավիճակի մասին: Այս երկու հարցերի վերաբերյալ դրական արդյունքներ չստանալով Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ՝ նա այդ ձախողումը բարդեց Ռուսաստանի վրա, որը «չօգնեց եւ չհասավ»:

Նետված ոսկորը արագորեն բռնեցին նիկոլամետ ԶԼՄ-ները, նրա ֆեյքերի բանակն ու հայ արեւմտամետները: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը պատասխանեց Փաշինյանին. ««Ռուսական առաջարկների տակ, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիր, որի վերջին տարբերակը կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս ծրագրի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են ԼՂ հիմնական սկզբունքները, ներառյալ առաջին փուլում Ադրբեջանին հինգ, իսկ երկրորդում` երկու տարածաշրջանները վերադարձնելը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ: Երեւանի շահերը արտացոլող առաջին փուլի այլ տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակումը վերացնելը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը եւ այլն: Ուստի պնդումը, որ թե Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջանները վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»: Եվ, ընդգծելով սուտը, Պոպովը ավելացնում է. «Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկները» ...

Պաշտոնապես հերքված նիկոլյան սուտը հերթական անգամ հարվածեց Հայաստանի միջազգային հեղինակությանը: Նիկոլը, անձամբ համակարգելով ռուսաֆոբական տրամադրությունները, իր առջեւ երկու նպատակ է դնում: Նախ, նա ձգտում է «հականիկոլիզմը» փոխարինել ռուսաֆոբիայով՝ Ռուսաստանին դարձնելով գլխավոր մեղավոր: Երկրորդ, հող է նախապատրաստում աշխարհաքաղաքական մանեւրների համար, որոնք սպառնում են հայերի եւ Հայաստանի համար վերջնական աղետով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ