News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բժշկական եւ տեխնոլոգիական կազմակերպությունների ասոցիացիան աշխատում է COVID-19-ի պատվաստման թվային անձնագրի մշակման վրա, որը ձեռնարկություններին, ավիաընկերություններին եւ երկրներին թույլ կտա ստուգել՝ մարդիկ արդյոք պատվաստանյութ ստացե՞լ են:

Vaccination Credential Initiative-ը պատվաստման հաստատման մասին տեխնոլոգիա է մշակում այն պատճառով, որ որոշ երկրներ պահանջում են ներկայացնել պատվաստումների մասին ապացույցներ երկիր մուտք գործելու համար: Կազմակերպությունը հույս ունի, որ տեխնոլոգիան մարդկանց թույլ կտա «իրենց առողջական վիճակը ցույց տալ, որպեսզի անվտանգ վերադառնան ճանապարհորդության, աշխատանքի, ուսման եւ կյանքի՝ միաժամանակ պաշտպանալով իրենց տվյալների գաղտնիությունը»:

Նախաձեռնությունը, որի մեջ մտնում են Microsoft-ը, Oracle-ը եւ Mayo Clinic ամերիկյան հասարակական կլինիկան, օգտագործում են Commons Project միջազգային թվային փաստաթղթի արդյունքները, որոնք հաստատում են COVID-19 թեստի բացասական արդյունքը, հայտնում է Financial Times-ը:

Commons Project տեխնոլոգիան, որը ստեղծվել է Ռոքֆելերի հինադրամի հետ գործընկերությամբ, օգտագործվում է ավիաընկերությունների երեք խոշոր դաշինքների կողմից: Հաղորդվում է, որ կոալիցիան մի քանի երկրների կառավարությունների հետ բանակցություններ է վարում ծրագրի ստեղծման շուրջ, որը պահանջում է կա՛մ բացասական թեստեր, կա՛մ պատվաստվելու ապացույցներ, Times-ին ասել է The Commons Project-ի գործադիր տնօրեն Փոլ Մեյերը:

Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք պատվաստվել են, ներկայումս ստանում են իրենց պատվաստումը հաստատող թերթիկ, բայց կոալիցիան կարող է մշակել թվային հավաստագիր՝ էլեկտրոնային բժշկական քարտերի օգտագործմամբ: Տեխնոլոգիան պետք է պացիենտներին թույլ տա իրենց տվյալները պահել անվտանգության մեջ, որ իրենք կարողանան կարգավորել, թե ով է տեսնում տեղեկությունները: Նախաձեռնությունը նախատեսում է, որ որոշակի ձեռնարկություններ, ինչպես, օրինակ, միջոցառումների կազմակերպիչները կամ համալսարանները, իրենց սպառողներից, ուսանողներից եւ աշխատակիցներից պահանջելու են ներկայացնել պատվաստվելու ապացույցներ, հայտնում է Times-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ