News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման գործընթացը պետք է ուղեկցվի Երեւան-Ստեփանակերտ եւ Գորիս-Ստեփանակերտ մշտական չվերթների վերսկսմամբ, եւ հայկական կողմը պետք է օդային հաղորդակցության երաշխիքներ ստանա: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

Փորձագետն ուշադրություն հրավիրեց եռակողմ երկու հայտարարությունների շրջանակում անսովոր երեւույթներին: Մասնավորապես, նոյեմբերի 9-ին ՀԱՊԿ երկու անդամներ ստորագրեցին մի երկրի հաղթանակի մասին հայտարարությունը, որը ներառված չէ կազմակերպության կազմում: Իսկ հունվարի 11-ին ստորագրվեց հայտարարություն ԵԱՏՄ երկու երկրների եւ մի երկրի միջեւ տնտեսական համագործակցության մասին, որը ներառված չէ այդ Միության կազմում: «Փոխվարչապետների մակարդակով համագործակցության մասին երկրորդ հայտարարությունը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակմանը, այն դեպքում, երբ ռազմագերիների մասով հայտարարության կետն Ադրբեջանը մինչ օրս չի իրականացրել: Այդ հարցը կարող է խոչընդոտ դառնալ փոխվարչապետների մակարդակով համագործակցության եւ հաղորդակցությունների ապաարգելափակման համար: Երեւանը պետք է հայտարարի իր «կարմիր գծերի» մասին»,-պարզաբանեց պատմաբանը: Նրա համոզմամբ՝ առաջնահերթ նախապայման է հենց ռազմագերիների հարցը: Երկրորդ կետը փախստականների հարցն է: «Երբ Բաքուն փորձում է ճնշում գործադրել ռազմագերիների առկայության տեսքով, այդ կապակցությամբ պետք է դիմել Ռուսաստանին եւ հայտնել հայտարարության կետի խախտման մասին, եթե, իհարկե, չկան այլ բանավոր պայմանավորվածություններ: Բացի այդ, մենք պետք է բարձրացնենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանության հարցը, այլապես համագործակցության ոչ մի հեռանկար չի կարող լինել, քանի որ դա կդիտարկվի որպես նախապատրաստում պատերազմին»,-նշեց նա:   

Դեմոյանի խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները ունակ չեն գերիներին վերադարձնելու, այսինքն՝ նրանք չեն կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը, էլ չենք խոսում ամբողջ պետության շահերի պաշտպանության եւ անվտանգության ապահովման կամ նոր աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով՝ «ճանապարհային քարտեզի» մշակման մասին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը հնարավոր համարեց, որ շուտով դիմելու են Ղարսի եւ Մոսկվայի պայմանագրերին, որի կետերը հաստատվել են 1991 թվականին: «Անդրկովկասում իրադարձությունների զարգացումը կախված է լինելու միջազգային իրավիճակից՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղում հիմա կան նաեւ ռուս զինվորականներ, իսկ Ադրբեջանի տարածքում՝ թուրք եւ, հավանաբար, պակիստանցի զինվորականներ: Հարցը միայն այն է, թե արդյոք կրկին կհաստատվե՞ն այդ պայմանագրերի կետերը, թե՞ նոր պատերազմ կսկսվի»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը Շուշիում սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցեց եկեղեցու վերականգնման մասին, ապա, ինչպես նշեց փորձագետը, Ալիեւը նախկինում ընդհանրապես ասում էր, որ այն չեն ռմբակոծել: «Հայկական կողմը պետք է բարձրացնի Ղարաբաղում եւ Նախիջեւանում մշակութային հուշարձանների եւ ժառանգության ուսումնասիրման հանձանաժողովի ստեղծման հարցը: Բաքուն, իհարկե, դրան դեմ կլինի, գոնե Նախիջեւանի առումով, բայց մեզ համար դա կարող է դառնալ ճնշման լծակ, քանի որ մենք ընդամենը առաջ ենք քաշում հումանիտար բնույթի գաղափար»,- ամփոփեց Հայկ Դեմոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ