News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ջեֆ Բեզոսի Blue Origin մասնավոր տիեզերական ընկերությունը մի քանի տարվա փորձարկումներից հետո պատրաստվում է իրականացնել դեպի տիեզերք առաջին թռիչքն անձնակազմով այս տարվա ապրիլին, հաղորդում է CNBC-ն՝ հղում անելով աղբյուրներին:

Նախօրեին Blue Origin-ն ավարտել է իր New Shepard հրթիռային ուժեղացուցչի եւ խցիկի 14-րդ փորձնական թռիչքը: Հաջողված փորձնական թռիչքից հետո, որը ստացել է NS-14 անվանումը, կայացել է նոր հրթիռի առաջին թռիչքը: Բացի թարմացումներից, CNBC-ին հայտնի է դարձել, որ NS-14-ը վերջին քայլերից է նախքան Blue Origin-ն կուղարկի իր առաջին անձնակազմը դեպի տիեզերք:

Ըստ աղբյուրների՝ Blue Origin-ը պատրաստվում է սկսել երկրորդ փորձնական թռիչքը վեց շաբաթվա ընթացքում կամ մինչեւ փետրվարի վերջ, իսկ անձնակազմի հետ առաջին թռիչքը կկայանա դրանից հետո վեց շաբաթ անց կամ ապրիլի սկզբին: Աղբյուրների խոսքով՝ Blue Origin-ի հաջորդ թռիչքը՝ NS-15-ը, նույնպես կներառի անձնակազմին տեղավորելու շուրջ փորձարկումներ:

New Shepard-ը նախատեսված է տիեզերական զբոսաշրջիկների համար ենթաուղեծրային թռիչքներ իրականացնելու ավելի քան 100 կմ բարձրությամբ: Հրթիռն ու խցիկը կանցկացնեն մի քանի րոպե անկշռության պայմաններում նախքան Երկիր վերադառնալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ