News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լրագրողական մեկ տասնյակ կազմակերպություններ անդրադարձել են հունվարի 13-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Նրանց տարածած հայտարարությունում ասվում է.

«2021թ․ հունվարի 13-ին, Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ։ Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսեւորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։

Հայկ Սարգսյանը նաեւ հրել է Սյուզի Բադոյանին, նրա ձեռքից խլել բարձրախոսը եւ մտել աշխատասենյակ։ Միայն համառ պահանջներից հետո բարձրախոսը վերադարձվել է։

Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է լրատվամիջոցների հետ բախման կիզակետում։ Ի դեպ, պատգամավորը մեկ տասնյակից ավելի դատական հայցեր ունի ընդդեմ ԶԼՄ-ների` զրպարտության եւ վիրավորանքի հիմքով։ Այդ դատական գործընթացները վկայում են մի կողմից պաշտոնյայի անհանդուրժողականության, մյուս կողմից՝ որոշ լրատվամիջոցների՝ խոսքի ազատության թույլատրելի սահմաններն անցնելու մասին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում ինչպես այս, այնպես էլ վերջերս հաճախակի դարձած՝ պաշտոնյաների եւ լրագրողների միջեւ ընդհարումների, ոչ քաղաքակիրթ շփման ձեւերի առիթով։ Արձանագրում ենք, որ այս խորհրդարանն այդպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով չլուծեց մշտապես գործող՝ պատգամավորների էթիկայի հանձնաժողով ունենալու հարցը։ Իսկ նրանց վարքի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում չի օգտագործվում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։ Ազգային ժողովը նաեւ չվերանայեց եւ չարդիականացրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, որը կարող էր նպաստել խորհրդարանական լրագրողների վարքագծի համապատասխանեցմանը մասնագիտական նորմերին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում.

ԱԺ ղեկավարությանը՝ հատուկ ուշադրություն դրսեւորել պատգամավորների եւ լրագրողների միջեւ առաջացող խնդիրների նկատմամբ, ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձեւավորումը,

Պատգամավորներին՝ խստորեն պահպանել ԱԺ կանոնակարգով եւ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով ամրագրված էթիկական նորմերը, զերծ մնալ անբովանդակ վիճաբանություններից, զսպվածություն եւ հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից,

Խորհրդարանական լրագրողներին՝ հավատարիմ մնալ օրենքի եւ մասնագիտական էթիկայի նորմերին, խուսափել ոչ բարեկիրթ շփումներից եւ դրսեւորել լրագրողի մասնագիտությանը հարիր կեցվածք։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ