News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

IP-տելեֆոնիայի Skype ծառայությունը կրկին դադարել է գործել ողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում: Ինչպես եւ նախորդ անգամ, այսօրվա խափանումները սկսվում են մոտավորապես ժամը 16:10-ին: Ծրագրի անջատումից հետո այն կրկին հնարավոր է լինում միացնել, բայց որոշ ժամանակ անց օգտվողը կրկին անջատվում է: Մշակողների կողմից բացատրություններ առայժմ չեն ստացվել, սակայն կարելի է փորձել ինքնուրույն «վերանորոգել» Skype-ը: Մայիսի 26-ին Skype-ի ղեկավարությունը ծառայության պաշտոնական բլոգում հուշում էր տեղադրել, թե ինչպես վերականգնել աշխատունակությունը:

Windows

1. Փակեք Skype-ը (Vista-ում եւ7-ում- աջ քլիք Skype նշանի վրա Windows պանելում եւ «Դուրս գալ Skype-ից»)2. Սեղմել Մեկնարկ-> Կատարել3. Բացված պատուհանում հավաքել. %appdata%skype եւ սեղմել OK4. գտնել shared.xml ֆայլը եւ ջնջել այն5. Վերամիացնել Skype-ը


Mac OS X:


1. Փակել Skype-ը2. Բացել ~/Library/Application Support/Skype/ թղթապանակը3. Ջնջել shared.xml ֆայլը (Skype-ի մեկնարկից հետո այն կրկին հայտնվում է, դա նորմալ է)* ~ նշանակում է ձեր տնային թղթապանակը, о բացեք Finder-ն ու սեղմեք Go -> Home կամ Command (խնձորիկ яблочко)+Shift+H եթե չգիտեք, թե ինչպես գտնել այն:

Linux

rm ~/.Skype/shared.xml կոնսոլից
Ինտերֆեյսում1. Փակեք Skype-ը2. Բացեք ~/.Skype/ թղթապանակը (որպեսզիթաքնված թղթապանակները երեւան, սեղմեք Ctrl+H)3. ջնջեք shared.xml ֆայլը4. միացրեք Skype-ը

Նշենք, որ մայիսի սկզբին Skype-ը գնվեց Microsoft-ի կողմից, եւ մի շարք ինտերֆեյսային փոփոխություններ արվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ