News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 4-ի երեկոյան, Պաշտպանության բանակի շտաբից հրաման եկավ, որ «Հայրենիք» զորախումբը պետք է իր տեղակայումը փոխի  եւ իջնի Շոշ գյուղի ուղղությամբ՝ դիրքերը պահելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց «Հայրենիք» զորախմբի անդամ Հրահատ Մխեյանը։

«Դրա համար էլ զորախումբն իր ողջ անձնակազմով, հերթափոխվելով ուրիշ զորախմբի հետ, իջել է Շոշ գյուղի տակը։ Զորախումբը կանգնել է այնտեղ մինչեւ վերջ եւ ամբողջ զորքի մեջ ամենավերջինն է դուրս եկել այդտեղից՝ կատարելով Պաշտպանության բանակի շտաբի հրամանը, որ արդեն ժամանակն է դուրս գալ այդտեղից եւ հետ գնալ։ Սա է եղել իրականությունը, ոչ ոք այնտեղից չի փախել»,- նշեց նա, ապա շարունակեց.

«Եթե Վանեցյանը փախնող ու իր զորախմբով նահանջող էր՝ իր երեխային կտաներ կմտցնե՞ր Շուշիի ռմբակոծության տակ։ Դուք փոքր դրվագները չգիտեք, ռմբակոծության տակ Արթուր Վանեցյանի տղան կորում է իր աչքից, բայց ինքը չի ընկնում իր տղայի հետեւից՝ ման գալիս, այլ շարունակում է գործողությունները կոորդինացնել։ Շուրջ երկու ժամ, այդ երեխան տղաների հետ, անհայտ վայրում է գտնվում, բայց ոչինչ հնարավոր չէ պարզել։ Հրետակոծվում է Շուշին, հրետակոծվում է կայանված մեքենաները, այդ թվում՝ Վանեցյանի մեքենան։ Շուշիում այդ ժամանակ մարդ չկար, դատարկ էր, միայն մի քանի ոստիկաններ էին։  Վախեցող մարդը իր երեխային կվերցնի ու կմտնի հրետակոծության տա՞կ»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ