News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տնտեսության անկումն ունեցել է 12 տարում աննախադեպ ցուցանիշ, եւ չնայած իշխանությունները խոսում են 8 տոկոսի մասին, իրական անկումն ավելի մեծ է, իսկ փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում այն ընդհանրապես կազմել է 20-30 տոկոս: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների բյուրոյի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով՝ ինչ-որ ձեւով կարողացել են ջրի երեսին մնալ հանքարդյունաբերությունը եւ բանկային ոլորտը, որոնց միջոցով կատարվել են Կառավարության աջակցության ծրագրերը: «2019 թվականին աղքատության մակարդակը բարձրացել էր 3 տոկոսով, եւ այս միտումը կշարունակվի, քանի որ համապատասխան քաղաքականություն չի տարվում: 2021 թվականին սննդամթերքի առումով գնաճ կլինի, մասնավորապես՝ կթանկանան ալյուրը, բանջարեղենը, մրգերը, յուղերը, թռչնամիսը: Պատճառներից մեկը ԵՏՄ երկրներ ներմուծվող ավելի քան 700 անուն ապրանքների մաքսատուրքերի 1-4 տոկոսով բարձրացումն է: Մեկ այլ պատճառ է դրամի դեւալվացիան եւ պետության կողմից կանխատեսումների բացակայությունը: Վերջինը հանգեցնում է նրան, որ բիզնեսն իր համար անվտանգության բարձիկ ստեղծելով՝ ստիպված է իր ծախսերը հաշվարկել 1 դոլարի դիմաց 550 դրամ փոխարժեքով, մինչդեռ իրապես դոլարը հիմա արժե 525 դրամ: Եթե դրամի փոխարժեքն ընկնում է 7-8 տոկոսով, ապա հաշվարկները կատարվում են ելնելով 15 տոկոսանոց անկումից: Գնաճի է բերել նաեւ բիզնեսի համար գազի սակագների բարձրացումը: Էլեկտրաէներգիայի գների բարձրացումը կհանգեցնի արտադրության լրացուցիչ թանկացման: Այս ամենը նշանակում է անգամ ԵՏՄ շրջանակում հայկական արտադրության մրցունակության կորուստ, մենք Միության անդամ երկրների շարքում ունենք ամենաթանկ էներգակիրները: Պարենամթերքային խնդիրները բարդանում են նաեւ Ղարաբաղում գյուղատնտեսական հողերի կորստով, ինչպես նաեւ ՀԷԿ-երի տեսքով էլեկտրաէներգիայի էժան աղբյուրի կորստով, որոնք ապահովում էին ամբողջ պահանջարկի 5 տոկոսը: Դրանից բացի, զգալիորեն կկրճատվեն Ղարաբաղի բյուջեի եկամուտները՝ նաեւ հանքերի կորստի հետեւանքով»,- նշեց Պարսյանը:

Փորձագետի պարզաբանմամբ՝ երկրում ֆինանսական ծանր վիճակը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ համավարակի բռնկման սկզբում Հայաստանի իշխանությունները 2-3 ամսում ծախսեցին արժեքավոր ռեսուրսը, որը հիմա է անհրաժեշտ, եւ որը հիմա հայթայթելու աղբյուր չկա, իսկ օտարերկրյա վարկատուները պահանջում են հարկել անգամ առողջապահության եւ կրթության ոլորտները: «Այս ֆոնին պետական պարտքը կմեծանա մինչեւ 7,5 մլրդ դոլարով: Հայաստանը ժամանակին բանկերին տալիս էր 1 մլրդ դոլար գումարի երաշխիքներ՝ Ղարաբաղում ծրագրերի ֆինանսավորման համար, այդ թվում՝ ՀԷԿ-երի նախագծերի կառուցման համար: Եթե բանկերը չկարողանան այս փողը վերադարձնել, ապա պետությունն է ստիպված լինելու կատարել իր պարտավորությունները, այսինքն՝ պարտքը կավելանա կոնկրետ այս գումարի չափով: Իսկ կապիտալ ծախսերի կրճատման դեպքում մենք կարգելակենք երկարաժամկետ զարգացումը, ինչը կդառնա դանդաղ գործող ական: Ճգնաժամի եւ ժամկետանց վարկերի աճի ֆոնին որոշ կազմակերպություններ կփորձեն օգտվել իրավիճակից եւ հարստանալ՝ էժան գներով գնելով գրավադրված անշարժ գույքը, որ երկարաժամկետ հեռանկարում ավելի թանկ վաճառեն: Խոսքը թանկարժեք անշարժ գույքի մասին է: Այսինքն՝ տեղի կունենա կապիտալի վերաբաշխում: Պետությունն առայժմ սրան պասիվ կերպով է հետեւում, ավելին՝ խոշոր կապիտալի համար շահութահարկը նվազեցնում է»,- շեշտեց նա:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանը պետք է անցնի դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության առաջընթաց համակարգի ներդրման: «Հարուստները պետք է ավելի շատ վճարեն: Հարկային մուտքերը կարելի է ապահովել բանկերի, դեպոզիտների, հանքարդյունաբերության, էներգետիկ ոլորտների միջոցով: Ընդհանրապես տնտեսական իրավիճակն առաջին հերթին կախված է քաղաքական կայունությունից, ուստի արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունները կարող են հանգեցնել նաեւ ներդրումների սառեցմանը»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
Ամենաշատ