News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դրանք մեր մոնիտորինգի արդյունքներն են Ադրբեջանում հայատյաց քաղաքականության եւ ատելության քարոզի մասին: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրաբվունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ֆրանսիական մամուլում հայ երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված ատելության քարոզի մասին հրապարակմանը:

«Հայ երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հայատյացությունը այնտեղ ունի առանձնակի ուղղություն եւ հատուկ խրախուսվում է: Այս ամենն արտահայտված է մեր արտահերթ զեկույցում, որն ամբողջությամբ ապացույցների վրա է հիմնված: Այն, ինչ ես հրապարակեցի, ընդամենը մեր զեկույցից մի մաս էր: Ավելին, հայատյացության քարոզը ոչ միայն չի նվազում եւ կազմակերպված ինստիտուցիոնալ քաղաքականություն է, այլ ավելի նոր զարգացումներ է ստանում: Գեներացվում է իրենց բարձրագույն իշխանության մարմինների կողմից, խրախուսվում է իրենց մշակույթի գործիչներով եւ նաեւ ա արժանանում է խրախուսանքի հասարակությունում: Ավելին, այն պատերազմական հանցագործությունները, որոնք կատարում են Ադրբեջանի ԶՈՒ-ն, մեր ուսումնասիրությունները վկայում են, որ նրանք  օգտագործում են նույն բառերը, ինչ Ադրբեջանի բարձրագույն իշխանության մարմինները:

Այս ընթացքում նոր զարգացումներ է ստացել: Օրինակ կարող եմ բերել դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահների ելույթները, որոնք ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով էին: Հետագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ Ադրբեջանի նախագահի ելույթը եւ այլն»,-ասաց Թաթոյանը:

Նա նկատեց, որ հարցն այն է, որ այս հայատյաց քաղաքականության հիմքերը, շարժառիթները եւ արդյունքները հասանելի լինեն միջազգային հանրությանը, ինչն իրենց կողմից արվում է:

«Ակնհայտ է, որ այն ատելության մթնոլորտը որ կա, երբ խոսում են հայ երեխային մորթելու, արյունը խմելու մասին, այդ ամենը իրենց մոտ պետական, կազմակերպված ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված քաղաքականության արդյունք է: Իրենք անգամ օգտագործում են իրենց երկրի ղեկավարի խոսքերը:

Իսկ դուք վերցրեք եւ ուսումնասիրեք, որ մեր ոչ մի իշխանություն երբեք ադրբեջանցի ժողովրդին ուղղված ցեղասպանության  սպառնալիքներով չի խոսել: Առավելագույնը մեզ մոտ առանձին, անհատական, այն էլ ֆեյքերով դեպքեր են: Դա մեզ մոտ երբեք չի կրել կազմակերպված բնույթ»,-ասաց ՄԻ պաշտպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ