News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ակնհայտ է, որ Ադրբեջանը քաղաքականցնում է գերիների հետ կապված հարցը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրաբվունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանության մարմինները եւ դա իրենց համար ձեռնտու ուղղություն է, փորձում են հեռու պահել իրավական ատյանները այս հարցից: Դա կարող է վերաբերել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, ՄԻԵԴ-ին եւ այլն: Մենք դա չպետք է թույլ տանք, որովհետեւ դա որեւէ քաղաքական նշանակություն չունի: Իրենք նաեւ հայտարարում են, թե իբր Հայաստանը խախտել է ինչ-որ բաներ՝ գերիների հարցը օգտագործելով: Այստեղ ակնհայտ է, որ այդ հարցը ոչ մի քաղաքական նշանակություն չունի. Եթե անգամ եռակողմ հայտարարությունում գերիների մասին ոչինչ չլիներ, դա պետք է նշանակեր, որ կարող են իրենք չափահովե՞լ գերիների վերադարձը: Այնպես որ մենք պետք է թույլ չտանք, որ նրանք անգամ դա կապեն հայտարարության որեւէ կետի հետ: Սա մարդու իրավունքների պաշտպանության պրոցես է, սա պետք է ապահովել եւ վերջ»,-ասաց Թաթոյանը:

Նա նկաեց, որ հայ ռազմագերիների նկատմամբ նրանք հարուցում են քրգործեր, որը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:

Անդրադառնալով իր՝ Սյունիքի մարզ այցելությանը, Թաթոյանն ասաց. «Սահմանների որոշման գործընթացն ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Չի կարող  այսքան արագ այդ գործընթացն ընթանալ, կան կոնկրետ պահանջներ միջազգային: Ճիշտ էմենք այստեղ չունենք դելիմիտացիոն, դեմարկացիոն գործընթաց որպես այդպիսին միջազգային դասական իմաստով, բայց մեզ անհրաժեշտ են  հանձնաժողովներ, մասնագիտական հետազոտություններ, տեղում աշխատանքներ, իրավական պատշաճ հիմքեր, մենք չենք կարող մեխանիկական մոտեցումներով դնել մեր սահմանները որոշել: Սա ուղիղ առննչվում է մեր սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների հետ: Խոսքը վերաբերում է կյանքի իրավունքին, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիությանը, սեփականության իրավունքին, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Նախ, պետք է հաշվարկներ արվեն, հասկանանք, թե մեր քաղաքացիներից քանիսն են տուժելու, քանիսը չեն կարողանալու օգտագործել իրենց բնակարանը, հողատարածքը, արոտավայրը: Պետք է գույքագրում անենք: Մենք էնտեղ գործարարությամբ զբաղվող մարդիկ ունենք, իրենց իրավունքների հարցերը կան նաեւ:

Պատկերացրեք, սյունիքի բնակիչը տեսանելի հեռավորությամբ տեսնում է զինված ադրբեջանցիների, մի երկրի, որտեղ մի քանի օր առաջ խոշտանգում էին իր հայրենակիցներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ