News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ստորագրած հայտարարության մեջ նշվում է միայն, որ Ռուսաստանն ապահովում է Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհների անվտանգությունը, սակայն ոչ ոք չի խոսում Հայաստանից Ադրբեջանի տարածքով ճանապարհների անվտանգության երաշխիքների մասին: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նկատեց, որ խոսակցություններ կան, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության հնարավորություն կունենա, եւ խոսքը Երեւան-Մեղրի-Բաքու-Ռուսաստան երկաթգծի մասին է, սակայն խոսք չկա ավելի շահավետ ՝ Իջեւանի եւ Ղազախի միջով ուղղության մասին: «Երկու դեպքում կպահանջվեն լուրջ ներդրումներ մի քանի հարյուր մլն դոլարի չափով: Այդ ֆոնին Ադրբեջանին հետաքրքրում է Մեղրիի միջով ավտոմոբիլայի ճանապարհի արագ կառուցումը, որն ավելի շահավետ կլինի, քան Հայաստանի համար երկաթգիծը: Բացի այդ, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Իրանը տնտեսական տեսանկյունից շահագրգռված չեն Նախիջեւանի միջով երկաթուղային բեռնափոխադրումների հարցում»,-հավելեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական փոխգործակցութանը, ինչպես հիշեցրեց Պարսյանը, ադրբեջանական տնտեսությունն 90 տոկոսով կախված է նավթից, իսկ մնացած մասը՝ գյուղատնտեսությունից, որը, հաշվի առնելով էներգակիրների ավելի ցածր գները, ավելի մրցակցային է: «Դա հարված կհասցնի տեղական արտադրողներին: Նախքան նման քայլերի դիմելը պետք է բիզնեսին նախապատրաստել, օրինակ, արտոնությունների ճանապարհով: Բացի այդ, պետք է ապահովել երկարաժամկետ կանխատեսելիությունը»,-եզրափակեց Պարսյանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ