News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան միությունը պատրաստ է երկխոսել ՌԴ-ի հետ ռազմական թափանցիկության եւ ռիսկերի նվազեցման շուրջ Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշման կապակցությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է միության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Փիրս Կազալեն:

«Մենք ընդունել ենք Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշումը որպես ի գիտություն,-ընդգծել է նա:-ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են սերտ խորհրդակցությունները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական թափանցիկության եւ ռիսկերի նվազեցման շուրջ»:

Կազալեն հերթական անգամ կրկնել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որով Միացյալ Նահանգները 2020 թվականին հիմնավորել էին պայմանագրից իրենց միակողմանի դուրս գալու որոշումը՝ հնչեցնելով մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին Բաց երկնքի պայմանագրի դրույթները Մոսկվայի կողմից չկատարելու մասին: «Ռուսաստանի կողմից Բաց երկնքի պայմանագրի դրույթների ընտրողական կատարումը ձախողել է Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ուղղությամբ այդ կարեւոր պայմանագրի ներդրումը: ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միտված են զենքի, զինաթափման եւ չտարածման արդյունավետ վերահսկողությանը, ինչն անհրաժեշտ պայման է մեր անվտանգության համար»,-պնդել է նա:

Հունվարի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան սկսում է ներպետական գործընթացներ Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ