News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Կարծում ենք, որ ԿԳ նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետեւանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը եւ համոզված ենք՝ վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այբ» հիմնադրամը՝ արձագանքելով Դատախազության հաղորդագրությանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Դատախազությունն այսօր շտապեց հայտարարել 2014-2018 թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին՝ 8.3 մլն ՀՀ դրամի չափով։ Ընդ որում՝ խոսքը նվիրատվության մասին է, իսկ ծրագրի ընդանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսեւորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, եւ ինչպես նախկինում չի հաջողվել ներկայացնել որեւէ չարաշահման հիմնավորում կամ փաստ, այնպես էլ հիմա, վստահ ենք, որ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ։ Մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներկայացնել մեր այս պնդման հիմքերը եւ պայքարել անօրինական գործողությունների դեմ։ Նաեւ շատ բարձր ենք գնահատում, որ երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել 15 հազար դոլարի «հնարավոր չարաշահումը»։ Կարծում ենք, որ ԿԳ նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետեւանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը եւ համոզված ենք՝ վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ»։

 

Տպել
Ամենաշատ