News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարական է տվել։ Մարզպետարանի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ մարզպետն իր որոշումը կմեկնաբանի կառավարության որոշումից հետո։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը անցած տարվա նոյեմբերի 20–ին ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին, սակայն այս պահի դրությամբ օրակարգում դեռ ընդգրկված չէ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը NEWS.am-ին ասել է, որ դեռ որոշվում է՝ 97 էջանոց զեկույցում գաղտնիության բաղադրիչը որքան է: Արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով ձեւավորելու մասին խոսելը Քոչարյանը վաղաժամ է համարում, քանի որ հարցն, ըստ նրա, կքաղաքականցվի։

«Հայրենիք» զորախմբի անդամները հերքել են ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությունը, թե իրենց զորախումբը լքել է Շուշիի դիրքերը։  Սպաները պատմել են, որ նոյեմբերի 4-ի երեկոյան, Պաշտպանության բանակի շտաբից հրաման են ստացել փոխել տեղակայումը եւ պահել Շոշ գյուղի դիրքերը։ «Զորախումբը կանգնել է այնտեղ մինչեւ վերջ եւ ամբողջ զորքի մեջ ամենավերջինն է դուրս եկել այդտեղից՝ ենթարկվելով բանակի շտաբի հրամանը»,- նշել է Հրահատ Մխեյանը եւ մանրամասներ ներկայացրել Քյարամյանի հետ իր վիճաբանությունից։ 

Հրահատ Մխեյանը նաեւ շեշտել է, որ եթե Վանեցյանը փախչող ու իր զորախմբով նահանջող էր՝ իր որդուն չէր թողնի Շուշիի ռմբակոծության տակ։  Զոհրաբ Ավետիսյանն էլ պնդել է, որ նպատակ կար վերացնել «Հայրենիք» զորախումբը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սոցցանցերով տարածել է իր եւ տիկնոջ, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում արած լուսանկարը։ Հիշեցնենք, որ հայկական տաճարը վերջին պատերազմում երկու անգամ ռմբակոծվել է, երկու անգամ էլ այնտեղ մարդիկ են եղել, երկրորդ անգամ տուժել էին 4 ռուս լրագրողներ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնության անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել հունվարի 11-ին  Փաշինյանի եւ Ալիեւի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով եռակողմ հանդիպման արդյունքները: Քննարկվել են նաեւ արտաքին եւ ներքին քաղաքականության արդիական հարցեր:

Մոսկվան ամեն կերպ կողջունի Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաեւ հումանիտար բնույթի միջոցառումների համատեղ անցկացումը, ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այդպիսի նախաձեռնությունները նպաստում են հաշտության, փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորմանը։ Ռուսական կողմը կաջակցի այդպիսի հումանիտար ակցիաներին, եթե Բաքուն ու Երեւանը ցուցադրեն այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածություն»,- նշել է նա:

Զախարովան նաեւ հայտնել է, որ հունվարի 26-ին Մոսկվայում նախատեսված Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունների օրակարգում նաեւ Ղարաբաղյան հարցն է։ Կարծիքների փոխանակում կլինի նաեւ Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայի, Աֆղանստանի, Պարսից ծոցի գոտում տիրող դրության թեմաներով։

Հայաստանում մահացած կորոնավարակակիրների թիվը 3700 է։ Անցած մեկ օրում արձանագրվել է COVID-19-ով վարակվելու 396 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163972-ի: Մահացել է 16 վարակված,  որոնցից 5-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն, ըստ Mediaport տելեգրամյան ալիքի, Մոսկվայի բրենդային խանութներում գնումներ է անում։ Նախօրեին նա դուստրերի հետ «Պուշկին» ռեստորանում տոնել է Հին Նոր տարին: Նրանց ուղեկցում են անվտանգության մեծ թվով աշխատակիցներ, նաեւ սպասարկում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը՝ ողջ կազմով: Երեկ Մոսկվայում նրանց դիմավորող հայերը վանկարկել են «դավաճանների ընտանիք»։ Ըստ ալիքի՝  Հակոբյանը Մոսկվա է ժամանել բնակարան փնտրելու նպատակով։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում պաշտոնապես հայտարարել է, որ ավարտել է բռնցքամարտիկի կարիերան։

Վերջին մենամարտն Արթուր Աբրահամն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում նա տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն: Վետերանը նախատեսում է բռնցքամարտի դպրոց հիմնել Չարբախում, հողն արդեն գնել է, այս տարի կսկսվի շինարարությունը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 2.92 դրամով ու կազմել  522.53 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.97 դրամով ու կազմել  634.35 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.62 դրամով  ու կազմել 712.78 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով  ու կազմել 7.13 դրամ:

Վաղը Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, նախալեռներում եւ հովիտներում՝ թաց ձյան տեսքով: Երեւանում շաբաթ օրը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, կիրակի տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +5+7:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ