News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին ուղարկել է «շատ լավ եւ դրական» նամակ Անկարայի եւ Փարիզի միջեւ հարաբերությունները կարգավորելու մասին, հաղորդում է Sabah թերթը:

«Նա նաեւ ձեռագիր է պատրաստել թուրքերեն ողջույնի խոսքը «Սիրելի Թայիփ»,-ասել է Չավուշօղլուն Մակրոնի նամակի մասին:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Էրդողանը դրական արձագանք է տվել նամակին: «Մեր նախագահն ասել է. «Սիրով կհանդիպենք»,-պնդում է թուրք նախարարը:

Փարիզում ուսուցիչ Սամյուել Փաթի-ի սպանությունից եւ Մակրոնի այն հայտարարությունից հետո, որ երկիրը չի հրաժարվի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուց, Էրդողանը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքների սպառումից: Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկերն ունի «հոգեկան առողջության խնդիրներ»: Այնուհետեւ Փարիզը հետ է կանչել Անկարայից իր դեսպանին խորհրդակցությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ