News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հեռանալ Վաշինգտոնից Ջո Բայդենի երդմնակալությունը օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:

Հղում անելով տեղեկատվության անհայտ աղբյուրներին՝ գործակալությունը նշել է, որ Թրամփը պատրաստվում է հունվարի 20-ի առավոտյան մեկնել Էնդրյուս ռազմաբազայից դեպի Ֆլորիդա նահանգում իր առանձնատունը: Ենթադրվում է, որ Էնդրյուսում նախքան մեկնումը կկայանա հրաժեշտի ինչ-որ արարողություն:

Սպիտակ տան մամուլի ծառայությունից դեռեւս չեն պատասխանել ՏԱՍՍ-ի թղթակցի հարցմանն այդ տեղեկությունները մեկնաբանելու մասին: Ավելի վաղ պնդում էին, որ Թրամփը կլքի Վաշինգտոնը հունվարի 19-ին:

Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողությունը կկայանա հունվարի 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մուտքի մոտ, տեղական ժամանակով կեսօրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ