News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2020 թվականին Հայաստանի հարկատուներին վերադարձվել է 139 միլիարդ դրամ: Այդ մասին հունվարի 15-ին հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2020 թվականին հարկային եւ մաքսային ոլորտներում կատարված աշխատանքը, ինչպես նաեւ ընթացիկ տարվա ընթացքում սպասվող միջոցառումները:

Ընդ որում՝ այդ ցուցանիշում ՊԵԿ նախագահը հատկանշական է համարել հիպոթեքային վարկի սպասարկման գծով տոկոսների կոմպենսացման ուղղությամբ եկամտային հարկից վերադարձվող գումարների ծավալները:

«2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 7.9 միլիարդ դրամ: Իսկ 2020 թվականին պետությունն արդեն վերադարձրել է համապատասխան շահառուներին 13.350 միլիարդ դրամ»,-ասել է Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ