News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի ավելի վարակիչ «բրիտանական» տարբերակը ԱՄՆ-ում կարող է գերակշռող դառնալ մարտին, հայտարարել են առողջապահության պաշտոնյաները, փոխանցում է BBC-ն: 

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները նախազգուշացրել են առաջիկա շաբաթներին այս շտամի սրընթաց աճի մասին:

Ըստ գերատեսչության հայտարարության՝ այդպիսի ալիքը առողջապահության համակարգի համար կարող է դառնալ էլ ավելի մեծ սպառնալիք, որն առանց այն էլ ծանրաբեռնված է COVID-19-ի ձմեռային բռնկման պատճառով:

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հրապարակել էր կորոնավիրուսի դեմ պատվաստման արագացման ծրագիրը:

Բայդենի խոսքով՝ այդ նպատակին՝ նախագահի պաշտոնում առաջին 100 օրերին 100 մլն ամերիկացիների պատվաստելուն հասնելու համար իր վարչակազմն ավելի ակտիվ դերակատարում է ունենալու պատվաստանյութերի տարածումը ընդլայնելու գործում:

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23.5 մլն դեպք: Մահացել է մոտ 391 000 պացիենտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ