News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն աջակցել է երկրի գլխավոր դատախազության որոշմանը՝ հրաժարվել թմրանյութերի հետ կապված մեղադրանքներ առաջադրել երկրի պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոսի դեմ, հայտնում է Reuters-ը:

Սիենֆուեգոսը, որը երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում ծառայել է 2012-2018 թվականներին, անցյալ տարվա հոկտեմբերին ձերբակալվել էր Լոս Անջելեսի օդանավակայանում՝ հզոր թմրակարտելի հետ կապերի մեղադրանքով:

ԱՄՆ դատախազությունն ավելի ուշ հանել էր իր մեղադրանքը՝ նախկին նախարարին դատելու համար ուղարկելով Մեքսիկա:

Մեքսիկայի կառավարությունը խոստացել էր մանրակրկիտ քննել Սիենֆուեգոսի գործը, սակայն երկրի գլխավոր դատախազությունը հանգել էր այն եզրակացության, որ Սիենֆուեգոսը կապ չի պահպանել հանցավոր կազմակերպության անդամների հետ:

Դրանից բացի, երկրի գլխավոր դատախազաությունը հայտարարել էր, թե ապացույցներ չի գտել, որ նախկին նախարարը իր կարողությունը կուտակել է ապօրինի ճանապարհներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ