News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները մինչեւ ապրիլի 1-ը երկարացրել են հատուկ կարանտինային ռեժիմը, որը երկրում մտցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին շաբաթ հայտնել է կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանում «վիրուսի տարածման դինամիկայի որոշակի կայունությունը», կառավարությունը որոշել է հունվարի 18-ից մեղմացնել սահմանափակումների մի մասը, որ մտցվել էին հատուկ կարանտինային ռեժիմի շրջանակում:

Մասնավորապես՝ երկուշաբթիից երկրի 17 քաղաքներում եւ շրջաններում, ներառյալ Բաքվում եւ նրան հարակից Ապշերոնյան շրջանում չեղարկվում է տանից դուրս գալու SMS թույլտվությունը: Կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 25-ից գործունեությունը կվերսկսեն առեւտրի օբյեկտները՝ բացառությամբ խոշոր առեւտրի կենտրոնների եւ մոլերի, վարսահարդարման եւ գեղեցկության սրահների, թանգարանների եւ ցուցասրահների, ինչպես նաեւ կվերականգնվի երթեւեկությունը հանրապետության քաղաքների եւ շրջանների միջեւ: Մեղմացումների հաջորդ փուլում՝ փետրվարի 1-ից կվերակագնվի հանրային սննդի օբյեկտների՝ ռեստորանների, սրճարանների, թեյարանների աշխատանքը, որոնք կկարողանան հաճախորդներին տեղում սպասարկել 06:00-ից մինչեւ կեսգիշեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ