News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զինվորականներին հանձնարարվել է ձեւավորել Թել Ավիվին Թեհրանի ենթադրյալ սպառնալիքին հակազդելու «տարբերակներ», ներառյալ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը, Hayom պարբերականին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:

«Վերջին տարիներին Իրանն առաջընթացի է հասել հետազոտությունների եւ մշակումների ոլորտում, ինչպես հարստացվող նյութերի առումով, այնպես էլ հարձակողական հնարավորությունների, եւ նա ռեժիմ ունի, որն իսկապես ցանկանում է միջուկային զենք ունենալ»,- ասել է Գանցը:

«Ակնհայտ է, որ Իսրայելը պետք է ռազմական տարբերակ ունենա: Դա ռեսուրսներ եւ ներդրումներ է պահանջում, եւ ես աշխատում եմ այն ուղղությամբ, որ դա տեղի ունենա»,- հավելել է նա:

Ընդ որում՝ Գանցը չի հստակեցրել, թե ինչպիսին են իր աշխատանքի հետեւանքները կամ որքանով է ծրագիրը ավարտվելուն մոտ:

Hayom պարբերականը նշում է, որ Իսրայելի Պաշտպանության ուժերի Ռազմավարության եւ «երրորդ շրջանի» վարչությունը, որը հայտնի է նաեւ որպես «իրանական վարչություն», կոչված էր մշակելու երեք տարբերակ, որոնց միջոցով Իսրայելը կկարողանար խափանել Իրանի ենթադրյալ միջուկային ջանքերը: Ասում են, որ «ռազմական տարբերակի» համար կպահանջվի միլիարդավոր շեքելի լրացուցիչ պաշտպանական ծախսեր:

Որպես Իրանի ենթադրյալ ագրեսիվ մտադրությունների ապացույց Իսրայելը նշում է Թեհրանի վերջին միջուկային գործունեությունը, ներառյալ ուրանի հաստացումը 4 կամ 5 տոկոսից մինչեւ 20 տոկոս մեծացնելը, ինչպես նաեւ ռեակտիվ վառելիքի համար մետաղական ուրանի արտադրության ծրագրերը, ընդ որում՝ այս երկու գործողությունն էլ խախտում են միջուկային գործարքը, որը կնքվել էր Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակում, փոխանցում է AMN News-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ