News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսում հայտնվել է արտաքին գողական կուրատոր: Նա վրացի «օրենքով գող» 39-ամյա Մինդիա Գորաձեն է, որը քրեական շրջանակում ավելի շատ հայտնի է Լավասօղլի Բաթումսկի անունով, նա վերջին կես տարին ապրել է Վոլոդարկայում եւ խորը թափանցել է հանրապետության քրեական աշխարհում տեղի ունեցող գործընթացների մեջ, հայտնում է «Փրայմ Քրայմը»:

«Հունվարի սկզբին Մինսկի թիվ 1 քննչական մեկուսարանից հեռանալուց առաջ Մինդիան երկրում ամրապնդել է իր կողմը «դիրքավորված» Սաշա Պոզնյակին՝ Սլուցկի «օրենքով գող» Օլեգ Գերասիմովիչի մտերմին, նույն ինքը Մումուին, որը նրա հետ միասին կալանավորվել էր Օրշի «Վենետիկ» խաղատանը դանակահարության մեղադրանքով:

Նախկինում ընդհանուր բնույթի մալյավներում (ժարգոնային՝ նամակներում) Մինդիան ներկայացրել է ստեղծված վիճակով իր դժգոհությունը եւ ախպերությանը ցուցում է տվել բոլոր հարցերով դիմել իրեն: Ոչ թե Պաշտետին, որն ազատվելուց հետո իրեն ոչ մի կերպ չի դրսեւորել ո՛չ գողական առումով, ո՛չ իրեն մերկացրած մրցակցի նկատմամբ, ո՛չ առավել եւս Կուշների, ում Մինդիան գործող գողերին չէր դասում:

Աղբյուրի խոսքով՝ ըստ այն բանի, թե բանտապահներին իր մասին ինչ հիշողություն է թողել Լավասօղլին, անգամ մեկը չկա, որ նրան նույն շարքում դնեին: Վոլոդարկայում «օրենքով գողը» ի նշան բողոքի երկու անգամ իր բերանը կարել էր:

Մինդիայի նախաձեռնությունը Կուշներովին հասցված ցավոտ հարված է, քանի որ Լավասօղլուն առաջին չեզոք գողն է դարձել, որը խորասուզվելով բելառուսական համակարգի մեջ՝ չի ճանաչել Կուշներովին եւ հեռացրել է նրա դրածոներին:

Ինչ վերաբերում է Պոզնյակին, նա եղել է տխրահռչակ Ապուկայի մտերիմ ընկերը, ում պատճառով Կուշների մալյավիով բելառուսական գողական աշխարհի ամբողջ փայլը, ներառյալ Հալեյը եւ դուբայցիները, դասվեցին կեղտին, եւ այն մարդու կողմից, որը գրոդենյան ծածկում Ապուկային տանում էր խցերով եւ ախպերությանն ասում, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է: Ընդ որում՝ Պոզնյակի հասցեին Կուշները պարադոքսալ կերպով ուղղակի մեղադրանքներից ձեռնպահ է մնացել՝ իբր իր կյանքի համար վախից:

Եվ դա անհիմն չէ: Մումուն Պոզնյակի շրջապատում հիմնական հարվածային միավորն էր եւ պատասխանատու էր ուժային բլոկի համար: Մասնավորապես՝ նա սեփական ձեռքերով կտրել է Կուշներովի «նայող» Տիտուի դեմքը:

Աղբյուրի խոսքով՝ Պոզնյակը վերջին անգամ նստել է 22 տարի, այդ թվում՝ հսկիչի սպանության համար»,- նշում է «Փրայմ Քրայմը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ