News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական հեղափոխությկան պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աերոտիեզերական ուժերը երկրի անապատային տարածքներում անցկացվող զորավարժությունների ժամանակ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում թիրախները հրթիռակոծել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներով, հայտնում է Tasnim-ը:

Շաբաթ առավոտյան զորավարժությունների եզրափակիչ փուլում արձակվել են մեծ հեռահարության տարբեր դասի բալիստիկ հրթիռներ: Հրթիռների թիրախն էր 1800 կմ հեռավորությամբ հիպոթետիկ թշնամական ռազմանավերի պայթեցումը:

Զորավարժությունների ժամանակ ԻՀՊԿ-ի բալիստիկ հրթիռները թիրախները խոցել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջաններում:

Կոդային «Փայամբար-ե Ազամ 15 («Մեծ մարգարե 15») անվանմամբ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի եւ ներառում են հրթիռների ու ԱԹՍ-ների օգտագործմամբ գործողությունների համակցում:

Ուրբաթ զորավարժություններին մասնակցող ԻՀՊԿ-ի ստոբաժանումները մշակել էին «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռների արձակումը եւ անօդաչու ռմբակոծիչների հարձակողական գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ