News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխանություններն այդպես էլ Ռուսաստանին չեն փոխանցել Ալեքսեյ Նավալնու գործով բժշկական եզրակացությունը, բայց դրա հետ մեկտեղ պնդում են, որ պատասխանել են ՌԴ իրավական օգնության մասին 4 հարցմանը, հետեւում է Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցչի հայտարարությունից նախօրեին Մոսկվա բլոգերի նախատեսված վերադարձի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռեյթեր» եւ dpa գործակալություններին ուղարկված մեկնաբանություններում Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ «իրավական օգնության մասին Ռուսաստանի հարցումները մշակվել են, դրանց ըստ էության պատասխան էր տրվել», ընդ որում՝ այս արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններում չեն բացահայտվում պատասխանների մանրամասները:

Գերմանական dpa գործակալությունը նշում է, որ, իր տեղեկություններով, «բժշկական եզրակացությունը չի փոխանցվել», քանի որ առողջության մասին անհատական տվյալները «Գերմանիայի օրենսդրությամբ հատուկ պահպանվում» են: Dpa-ն նշում է, որ Նավալնուն բուժած բժիշկները պահպանում են բժշկական գաղտնիքը եւ այս պատճառով նրանց չեն լսել որպես վկաներ:

Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Նավալնու հարցաքննության արձանագրությունները ռուսական կողմին են տրամադրվել Բեռլինի դատախազության կողմից: Գերատեսչությունը կրկնել է Գերմանիայի իշխանությունների անցյալ տարվա հայտարարությունն այն մասին, որ «քրեական հետաքննության համար անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես՝ արյան եւ հյուսվածքների նմուշները, ինչպես նաեւ հագուստը գտնվում են Ռուսաստանում»:

Անցյալ տարվա օգոստոսի 20-ին Նավալնուն հոսպիտալացրել էին Օմսկում այն բանից հետո, որբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ճանապարհին օդանավի մեջ: Օմսկի բժիշկները հետազոտության արդյունքներով հիմնական ախտորոշում էին անվանել նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել էր արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ փոփոխություն: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել դրա պատճառը, բայց, ըստ Օմսկի բժիշկների, Նավալնու արյան եւ մեզի մեջ թույն չէր հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ